ՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականը պահպանել է դիրքը (ֆոտո)
ՍպորտՀայաստանի ազգային հավաքականը Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) դասակարգման աղյուսակում պահպանել է 99-րդ տեղը:
Նախորդ հրապարակումից հետո Խոակին Կառառոսի գլխավորած թիմը հանդիպում չի անցկացրել և ունի 1233 վարկանիշային միավոր:
Լավագույն տասնյակում ևս փոփոխություններ չկան: ՖԻՖԱ-ի դասակարգման առաջատարը շարունակում է մնալ Բելգիայի հավաքականը, իսկ աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան մնացել է երկրորդ տեղում: Լավագույն եռյակը եզրափակում են բրազիլացիները: Լավագույն տասնյակում են նաև Անգլիան, Պորտուգալիան, Իսպանիան, Արգենտինան, Ուրուգվայը, Մեքսիկան ու Իտալիան:
Քաթարում կայանալիք 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներից Գերմանիան 13-րդն է, Ռումինիան՝ 37-րդը, Իսլանդիան՝ 46-րդը, Հյուսիսային Մակեդոնիան՝ 65-րդը, իսկ Լիխտեյնշտեյնը՝ 181-րդը: Հայկական թիմն ընտրական փուլը կսկսի Լիխտենշտեյնի հավաքականի հետ տնային հանդիպումով, որը տեղի կունենա 2021թ. մարտի 25-ին (խաղացանկ):