Սամվել Քոչինյանը զոհվել է Շուշիի մշակույթի կենտրոնում արկի պայթյունից /Տեսանյութ/
Ոստիկանության ենթասպա Սամվել Քոչինյանը հայրենիքի համար օրհասական պահին մեկնեց Արցախ ու… անմահացավ։
Ոստիկանությունում ծառայության էր անցել 2006 թվականին։ Ծառայել էր Գյումրիի պետական պահպանության բաժնում և պարեկապահակետային ծառայությունում։ Նրան բնութագրելուց բոլորը նույնն են ասում՝ պատրաստակամ, ծառայակցի, ընկերոջ, քաղաքացու և յուրաքանչյուրի կողքին կանգնող։ Աշխատանքի մեջ ուշադիր էր ու զգոն։
Ցանկացած վտանգավոր միջադեպ՝ և այնտեղ էր հայտնվում Սամվել Քոչինյանը, ու ամեն ինչ հարթվում էր։
Ավելին՝ այստեղ