Փետրվարի 15-ին նոր շարժակազմով կսկսի աշխատել 38 համարի երթուղին
ՏնտեսությունԵրևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը տեղեկացնում է, որ վաղը՝ փետրվարի 15-ին, նոր շարժակազմով կսկսի աշխատել 38 համարի երթուղին։
«Սկսած առավոտյան ժամը 07.30-ից, թվով 11 ավտոբուս կաշխատի Ծարավ աղբյուր թաղամասից, Կենտրոնով մինչեւ Երեւանի ՋԷԿ եւ հակառակ ուղղությամբ»,-գրել է նա։