Երևանում 26-ամյա և 20-ամյա երիտասարդների են դանակահարել
ՀասարակությունՈստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 12-ին Երևանում տեղի ունեցած դանակահարությունների փաստով։
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, այդ օրը՝ ժամը 01։15-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք», և «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Նոր Նորքի ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են Նոր Նորքի 7-րդ զանգվածի բնակիչներ 26-ամյա Սամվել Հարությունյանն ու 20-ամյա Էրիկ Հարությունյանը:
Ոստիկանները պարզել են, որ մեկ օր առաջ՝ գիշերը ժամը 23։30-ի սահմաններում, Վախթանգովի և Սաֆարյան փողոցների խաչմերուկում Ս․ և Է․ Հարությունյանների հետ անհայտ անձը վիճաբանել է, որի ժամանակ էլ վերջինս ինչ-որ առարկայով հարվածներ է հասցրել վերջիններիս։
Ըստ բժշկի տեղեկանքի՝ վիրավորներն ի վիճակի չեն այդ պահին բացատրություն տալու։
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները հարազատ եղբայրներ են։