Հայերեն
Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի Եթե Ռուսաստանի կողքին լինի ՆԱՏՕ-ի անդամ երկիր, սպшռնալիքը կլինի մշտական. Մեդվեդև Հրդեհ է եղել երևանյան սննդի կետերից մեկի նկուղային հարկում Այդ ի՞նչ «ձեռքբերումներից» են խոսում իշխանությունները. «Փաստ» Իրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Այսօր սպասում ենք փետրվարի ամենատաք օրերից մեկը․ Գագիկ Սուրենյան Գործող իշխանությունները մտադիր են ընտրություններից հետո բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը․ «Ուժեղ Հայաստան» ՀԷՑ-ը խլվել է եւ գործընթացը քաղաքական է. Դավիթ Ղազինյան Ոչ մի պետություն դեռևս չունի կառուցված մոդուլային ԱԷԿ, որ տեսնես՝ ինչպես է այն աշխատում․ Ղազինյան ՀԾԿՀ նախագահն ընդունեց, որ ՀԷՑ-ի վերցրած վարկերի տոկոսները վճարում է սեփականատերը՝ հիմնավորելով, որ ՀԷՑ-ը խլվել է. Դավիթ Ղազինյան ՀԷՑ-ում 40 տոկոսով ավելացել է վթարների թիվը, իրենք հայտարարում են, որ չի աճել. Դավիթ Ղազինյան 

Իրավապահ մարմինները հակասում են իրար. պատերազմին առնչվող քրգործերի վերաբերյալ տվյալները գաղտնի են պահվում

Արցախում պատերազմական գործողությունների ավարտից երեք ամիս անց ՀՀ իրավապահ մարմինները հրաժարվում են տեղեկություններ տրամադրել պատերազմի ընթացքում արձանագրված զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված կոնկրետ հանցագործությունների փաստով հարուցած քրեական գործերի վերաբերյալ։

Վերջին երեք ամսում NEWS.am–ը գրավոր հարցմամբ դիմել է ՀՀ գլխավոր դատախազությանը, ՀՀ քննչական կոմիտեին և ՀՀ ոստիկանությանը՝ պարզելու, թե քանի՞ քրեական գործ է հարուցվել պատերազմի ընթացքում պետական դավաճանության, դասալքության, զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու, մարտադաշտն ինքնակամ լքելու կամ զենքով գործելուց հրաժարվելու դեպքերի հատկանիշներով: Փորձել էինք պարզել, թե նշված արարքների ենթադրյալ կատարման համար քանի՞ անձ է ներգրավվել, որպես կասկածյալ կամ մեղադրյալ և այլն։

Դատախազությունից նախ նշել էին, որ իրենք նման վիճակագրություն չեն վարում, ապա տեղեկացրել, որ նշված հանցագործությունների դեպքերով վիճակագրական տվյալները ներկա փուլում տրամադրման ենթակա չեն՝ պայմանավորված հանրապետությունում հաստատված ռազմական դրությամբ և պետական և ծառայողական գաղտնիքով։ Այնուհանդերձ, դատախազությունը, «հաղթահարելով» Հանրապետությունում գործող ռազմական դրության իրավական ռեժիմը և բացահայտելով պետական և ծառայողական «գաղտնիք» համարվող տեղեկությունները, 2020թ. դեկտեմբերի 21–ին հաղորդագրություն էր տարածել «Արցախյան վերջին պատերազմի արդյունքներին հանգեցրած»՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հանգամանքների փաստերով հարուցված քրեական գործերի վերաբերյալ։ Մասնավորապես՝ ըստ դատախազության՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում ՀՀ ՊՆ և ԱՀ ՊԲ զինծառայողների կողմից զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների կատարման, մասնավորապես՝ հրաման չկատարելու, դասալքության, անդամախեղման եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը դադարեցնելու, զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու, մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոննները խախտելու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու դեպքերով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է ընդհանուր 882 քրեական գործ: Վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար մեղադրանքներ են առաջադրվել տասնյակ անձանց:

NEWS.am–ի տեղեկություններով՝ հիշյալ քրեական գործերը մեծամասամբ հարուցվել են զոհված կամ անհետ կորած զինծառայողների հարազատների բողոքների հիման վրա, իսկ հրաման չկատարելու և դասալքության դեպքերի վերաբերյալ տվյալները հիմնականում ստացվել են պատերազմի մասնակից սպաների կողմից ներկայացված զեկուցագրերի հիման վրա։ Դատախազության հրապարակած տվյալներից պարզ է դառնում, որ քրեական գործեր չկան հարուցված պետական դավաճանության, մարտադաշտն ինքնակամ լքելու կամ զենքով գործելուց հրաժարվելու փաստերով, մինչդեռ պատերազմի մեկնարկից մինչեւ օրս իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներից մինչև հասարակ քաղաքացիներ պնդում են, թե մեր պարտության պատճառը դավաճաններ էին և մարտադաշտից փախչելու մասսայական դեպքերը։ Քրեական գործեր չեն հարուցվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 379–րդ հոդվածի՝ մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելու կամ թողնելու հատկանիշներով, մինչդեռ պետք է քննություն տարվեր և պարզվեր, թե ինչպե՞ս է թշնամին մեծաքանակ չխոցված զրահատեխնիկա առգրավել հայկական կողմից և ցուցադրել դրանք դեկտեմբերի 10-ին Բաքվում կազմակերպված ռազմական շքերթի ժամանակ։ Մինչեւ այս պահը հայտնի չէ նաև, թե պատերազմի ընթացքում կատարված արարքների ենթադրյալ կատարման համար քանի անձ է կասկածվում կամ մեղադրվում, նրանցից քանիսն են պարտադիր ժամկետային, քանիսը՝ պայմանագրային զինծառայողներ, քանիսը՝ սպաներ, քանիսը՝ պահեստազորայիններ։

Հիշեցնենք, որ նախօրեին էլ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս պահին պատերազմին առնչվող 1000–ից ավելի քրեական գործ կա քննվող։ Թեև քրեական գործերի առկայության մասին խոսում է անգամ վարչապետը, սակայն իրավապահները, չգիտես ինչու, խուսափում են այդ գործերի կապակցությամբ որևէ տեղեկություն տալ լրատվամիջոցներին։ Մասնավորապես, բացի դատախազությունից, հարուցված քրեական գործերի և այդ գործերով դատավարական կարգավիճակ ունեցող անձանց թվի վերաբերյալ NEWS.am–ին հրաժարվել է տեղեկություն տրամադրել քննչական կոմիտեն՝ հղում կատարելով պետական և ծառայողական գաղտնիքին։ Թեմայի վերաբերյալ տեղեկություն չտրամադրելու հարցում ամենից ջանասիրաբարն աշխատել է ոստիկանությունը, որը նախ հայտնել էր, որ հարցմանը պատասխանելու համար լրացուցիչ աշխատանք է անհրաժեշտ կատարել՝ խնդրելով մինչև 30–օրյա լրացուցիչ ժամկետ, իսկ ուղիղ 30 օր անց զավեշտալի պատասխան տվել։ Մասնավորապես, ոստիկանության շտաբի պետի տեղակալ Ա. Սարգսյանի ստորագրած գրությամբ մեզ հայտնել են, որ պատերազմի ընթացքում կատարված մի շարք զինվորական հանցագործությունների վերաբերյալ տեղեկատվության հետ կարող ենք ծանոթանալ դատախազության պաշտոնական կայքէջում։ Ոստիկանությունում հավանաբար տեղյակ չեն, որ Հանրապետությունում արձանագրված առանձին հանցատեսակների խմբերի, գրանցված հանցագործությունների դեպքերի մասին ամփոփոփ տեղեկատվությունը ձևավորում, վարում և տրամադրում է ոստիկանությունը, ավելին՝ դատախազությունն ինքն էր NEWS.am–ին ուղղորդել դիմել ոստիկանությանը՝ հուշելով, որ հանցագործությունների դեպքերով քրեական շարժընթացի վերաբերյալ վիճակագրության վարումը գտնվում է ՀՀ ոստիկանության իրավասության ներքո։

Տպավորություն է, թե լրատվամիջոցը հարցմամբ դիմել էր իրավապահ մարմիններին՝ ոչ թե իր փնտրած տեղեկատվությունը ստանալու ակնկալիքով, այլ պարզելու, թե որ մարմինն է ավելի գաղտնապահ։ Եթե իրավապահ մարմինները կարծում են, որ այդ տվյալները կարող են փոխանցվել միայն վարչապետին կամ հրապարակվել այն ժամանակ, երբ իրենց այդ մասին հանձնարարվի, ապա լավ կլինի՝ նորից կարդան Սահմանադրության 51–րդ և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածները։ Իսկ լրատվամիջոցի ժամանակն ու համբերությունը չարաշահող կառույցներին մնում է միայն հիշեցնել, որ տեղեկատվության ազատության անհարկի սահմանափակումները չեն կարող հավերժ հիմնավորվել ռազմական դրությամբ, պետական կամ ծառայողական գաղտնիքով։ Ի վերջո, պատերազմում պարտված երկրի հասարակությունը պարտավոր է իմանալ, թե պատերազմի ընթացքում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված ինչ հանցագործություններ են արձանագրվել, որքանով են դրանք կրել մասսայական բնույթ, առերևույթ հանցավոր դրսևորումներն ինչ ազդեցություն են ունեցել պատերազմի վերջնական արդյունքի վրա։ Հակառակ դեպքում՝ տպավորություն է, թե քրեական գործերը հարուցվում են հանրության «աչքը մտցնելու» և պատերազմի պարտության ողջ մեղքը բանակի վրա բարդելու համար։

Այն մասին, թե ինչպիսի բանակ ենք մենք կառուցելու իշխանության գալուց հետո. Ավետիք Չալաբյան«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառու Էդուարդ Դայանը արժանացել է Գրան Պրիի Սրտանց շնորհավորում եմ եզդիական համայնքին Սուրբ Նաբիի (Խըդըր Նաբիի) տոնի առթիվ․ Նարեկ ԿարապետյանԱմասիայում Ադրբեջանցիներ են վերադառնում, Երևանում սկանդալային կրակոցներ են․ Էդմոն ՄարուքյանԻրենց` պարգևավճարներ, իսկ թոշակառուն չգիտի ինչպես ծախսի թոշակըԲովանդակային քննարկում՝ բաժանարար խոսույթի փոխարեն․ Շաքե ԻսայանՖեյսբուքի սրտկներից դուրս իրական կյանքն է, որտեղ փոփոխությունների սպասում կա և լինելու է փոփոխություն, լինելու է Ուժեղ Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԹուրքիայի Արտգործնախարարը հայտարարեց, որ աջակցում են Փաշինյանին Ադրբեջանական բենզին կգնե՞ք ԶՊՄԿ-ում «Գիրք նվիրելու օրը» անակնկալներով անցավԱմենաինտելեկտուալ, ամենամեծ, ամենահայրենասեր, ամենա–ամենա՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը ծնվել է հենց այս օրը. Մհեր ԱվետիսյանՊարտադիր կանխարգելիչ հետազոտություն անվճար, տարեկան մեկ անգամ. Հրայր ԿամենդատյանՍուրեն Սուրենյանցը ներկայացրեց «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» ժողովրդական շարժումը (տեսանյութ) Մեր բանակը կարող է կրկին լինել ամենահզորը տարածաշրջանում․ Ավետիք ՉալաբյանԱրցախի վերահայացումը մեր քաղաքական ուղեգծի առանցքային տարրերից մեկն է լինելու. Ավետիք Չալաբյան Պետությունը պետք է աջակցի կրթությունից հետո համայնք վերադարձող երիտասարդին․ Ցոլակ ԱկոպյանԹուրքիան և Ադրբեջանը չպետք է թելադրեն Հայաստանի ապագան․ Արմեն ՄանվելյանՄեկնարկել է «Հաղորդակցության եղանակների բարեկամության մոնիթորինգ - 2025» շնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)Խոշոր հարկատուների առանցքային դերը ՀՀ պետական բյուջեում Մարթա Կոսը մարտի 19-20-ը կայցելի Հայաստան Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի Ինձ են դիմել «Համահայկական ճակատ» շարժման կազմում գործող համանուն կուսակցության և «Ժողովրդական աշխարհազոր»-ի մի խումբ մեր հայրենակիցներ. Արշակ ԿարապետյանՎերադարձնենք լավատեսությունը հայ գյուղացուն. այգիներում չմթերված բերք չի՛ մնալու. տեսանյութՈւկրաինայի հարցով եռակողմ բանակցություններն այս պահին գտնվում են այն փուլում, որը հանրային քննարկում չի նախատեսում. Պեսկով Եթե Ռուսաստանի կողքին լինի ՆԱՏՕ-ի անդամ երկիր, սպшռնալիքը կլինի մշտական. Մեդվեդև ԱՄՆ զինnւժը դիրքավnրվում է Իրանին հնարավոր հшրվածներ հասցնելու համար. The New York Times ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ տեղի ունեցավ ԿարդաLove 5-րդ հոբելյանական փառատոնը Հրդեհ է եղել երևանյան սննդի կետերից մեկի նկուղային հարկում Որոշ ժամանակ գազ չի լինի Պետական պարտքի բեռը ՀՀ քաղաքացիների ուսերին է. Նաիրի Սարգսյան ԱՄՆ-Իրան հարաբերությունները հասել են եռման կետի Երևանը վերածվել է 30-ականների Չիկագոյի Մոսկվան կոշտ զգուշացում է անում երկաթուղու հարցով Կառուցելու ենք առաջադեմ, տեխնոլոգիական և մարտունակ բանակ․ Ավետիք ՔերոբյանԻրականում ավագ դպրոցում սովորելը պիտի բարդ լիներ, որ հետո շրջանավարտները հանգիստ ընդունվեին բուհեր. Մենուա ՍողոմոնյանԿրթությունն ու մշակույթը` Սամվել Կարապետյանի ուշադրության կենտրոնում Մշակույթը մեր ազգային ինքնության հենասյուներից է․ Աննա ԿոստանյանԳերմանիումը կդարձնի պերովսկիտային մարտկոցները տիեզերքին համապատասխան Ինչպես պետք է գործի TRIPP-ը, եթե երբևիցե գործարկվի. Ավետիք ՉալաբյանԿիբեռհանցագործության դեմ պայքարը չափազանց կարևոր և արդիական հանձնառություն է. Հրայր ԿամենդատյանԲարձր ենք գնահատում Գագիկ Ծառուկյանի «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնությունը, որը կոչված է համախմբելու աշխարհասփյուռ հայության կարողությունները. Աշոտ ԳրիգորյանՄենք ամեն գնով պետք է պաշտպանենք մեր ինքնությունը․ Արթուր Վանեցյան Եպիսկոպոսների ժողովը Ավստրիայում և ներքաղաքական ճնշումների ստվերը Արդյունաբերական վերածնունդի օրակարգ․ «Միասնության թևեր»-ը ներկայացրեց իր տնտեսական տեսլականը Աշխարհաքաղաքական նոր «մեսիջներ». անվտանգության ավանդական երաշխիքներն այլևս հուսալի չեն. «Փաստ» Մենք այնքան ենք իրար ատում ու այնքան ենք իրար հանդեպ թշնամացած, որ մեզ օտար թշնամիներ էլ պետք չեն. Մհեր ԱվետիսյանԸնտրությունների մասնակցության յուրաքանչյուր ձայնի ուժը և լռության գինը. «Փաստ» Սարսափ ոչ միայն իշխանությունը կորցնելուց, այլև միասնականությունից. «Փաստ» Բաց նամակ ՀՃՇ առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին` Ազգային Հպարտության Տրիբունալի վերաբերյալ«Այս ամենն իրավունքի գերակայության և իրավականության հետ աղերս չունեցող գործընթաց է՝ բացառապես տեղավորվող քաղաքական ծիրում». «Փաստ»