Օլիմպիական խաղերի ժամկետները երկրորդ անգամ չեն վերանայվի
ՍպորտՏոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ժամկետները երկրորդ անգամ չեն վերանայվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է խաղերի կազմկոմիտեն: Եթե կորոնավիրուսի պանդեմիան շարունակվի, ապա խաղերի ժամկետները նորից փոփոխության չեն ենթարկվի:
Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց են ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն է տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: