Հայերեն
Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot ՀՕՊ համակարգեր Սուրեն Պապիկյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին․ մանրամասներ Բռնի տեղահանվածները չեն շտապում ՀՀ քաղաքացիություն ստանալ․ Ստեփանյան Պուտինը մեկնաբանել է ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի բացակայությունը 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար, Հայաստանը այն չէր ճանաչել որպես անկախ պետություն. Պուտին Ռուսական արժույթը հերթական լուրջ անկումն է ապրում. ռուբլին 4-րդ օրն անընդմեջ կորցնում է արժեքը 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա ՀԱՊԿ-ում Հայաստանի համար դռները «բաց են». Պուտինի օգնական Նոր առևտրային պատերազմ. Թրամփը Չինաստանի, Մեքսիկայի և Կանադայի նկատմամբ նոր մաքսատուրքեր է սահմանելու Արևմուտքը փորձում է «գունավոր հեղափոխություն» սանձազերծել Վրաստանում. Լավրով 

2-ամյա երեխայի մահվան գործով մեղադրանքներ են առաջադրվել երեխայի մորը, խորթ հորը և խորթ տատին. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ մանկահասակ տղա երեխայի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2021թ. փետրվարի 7-ին մահացած վիճակում «Մասիս ԲԿ» է տեղափոխվել մանկահասակ՝ 01.08.2019թ. ծնված տղա երեխա, որի դիակի արտաքին զննությամբ հայտնաբերվել էին բազմաթիվ վնասվածքներ, այդ թվում՝ կենսական նշանակություն ունեցող օրգանի՝ գլխի շրջանում. դատաբժշկի եզրակացության համաձայն՝ երեխայի մահվան պատճառ է հանդիսացել գանգուղեղային փակ տրավման:

Առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու և անզգուշությամբ երեխայի մահն առաջացնելու հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մարմնական վնասվածքները պատճառվել են երեխայի ընտանիքի անդամների՝ մոր, խորթ հոր և խորթ տատի կողմից: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են երեխայի մահվան մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես՝ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ. փետրվարի 1-ից 6-ն ընկած ժամանակահատվածում մանկահասակ երեխան հաճախակի գտնվել է անհանգիստ վիճակում, որի ընթացքում խորթ հայրը, չհամակերպվելով և չհանդուրժելով երեխայի անդադար լացի ձայնը, կնոջ և մոր հետ, երեխային ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելու դիտավորությամբ, պարբերաբար, միմյանց հաջորդելով և փոխլրացնելով, օրեր շարունակ՝ օրվա տարբեր ժամերին, ձեռքերով հարվածներ են հասցրել երեխայի մարմնի տարբեր մասերին, որին զուգահեռ, հայրը, երեխայի նկատմամբ ակնհայտ հակակրանք դրսևորելով, նաև հայհոյել է, իսկ փոքրիկի մայրը և տատը, առանց բժշկի նշանակման կամ ցուցումի, ջրի մեջ լուծելու եղանակով նրան խմեցրել են «Դիմեդրոլ» տեսակի դեղահաբ՝ երեխային հարկադրաբար լռեցնելու նպատակով:

2021թ. փետրվարի 6-ին խորթ հայրը, վերջնականապես չհամակերպվելով և չհանդուրժելով մանկահասակ երեխայի լացի ձայնը, վերջինիս սպանելու՝ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ժամը 20:00-ի սահմաններում, հայհոյելով ուժգին հարվածել է նրա գլխին, որի հետևանքով երեխան թուլանալով ընկել է բազմոցին: Այնուհետև բազմոցի ծածկոցը գցելով երեխայի վրա՝ բռունցքով երեք-չորս անգամ դարձյալ ուժգին հարվածներ է հասցրել նրա գլխի և մեջքի հատվածներին, որից հետո ծոծրակի հատվածի հագուստից բռնելով երեխային մտցրել լվացքի մեքենայի մեջ՝ շարունակելով բռունցքով ուժգին հարվածներ հասցնել նրա գլխին, ինչի արդյունքում երեխան հաջորդ օրը՝ փետրվարի 7-ին մահացել է:

Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի լրացուցիչ զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել փորձանմուշներ:

Քրեական գործով ձեռք բերված տվյալների հիման վրա որոշում է կայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով նոր քրեական գործ հարուցելու, առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու, անզգուշությամբ երեխայի մահն առաջացնելու հատկանիշներով հարուցված քրեական գործին միացնելու և համատեղ քննություն կատարելու վերաբերյալ:

Քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ խորթ հորը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով և 104-րդ հոդվածի 1-ին մասով, երեխայի մորը և խորթ տատին մեղադրանք է առաջադրվել՝ 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով:

Փոքրիկի մոր և խորթ հոր նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, իսկ խորթ տատի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ադրբեջանը կոշտացնում է հռետորաբանությունը Նոր նախարարները կադրային ջարդ են սկսել Սիրիայում հայ համայնքին իրական վտանգ է սպառնում, իսկ ՀՀ իշխանությունը լուռ է «Քաղաքացիական պայմանագրի» հանդիպումն անարդյունք է անցել Երեկ «ՀայաՔվե»-ն իրականացրեց «Հանուն Հայրենիքի նահատակների» հիշատակի կրթաթոշակների հանձնման առաջին հանդիսավոր արարողությունը. Ավետիք Չալաբյան Ստեղծվել են գերթեթև արևային մարտկոցներ՝ մեկ քառակուսի մետրի համար 700 գ-ից պակաս քաշով Փաշինյանը զոհաբերում է իր թիմի մի մասը` իշխանության մնալու համար. ՀայաՔվե Եթե ​​մեզ համար թանկ է Հայաստանի ինքնիշխանությունը, պետք է հստակ կանգնենք Ռուսաստանի կողքին. Մհեր Ավետիսյան «Բնագիտական ուղղությունները դուրս են մղվելու մեր կրթական համակարգից, առաջիկա 1-2 տարում պետք է քայլեր ձեռնարկել իրավիճակը շտկելու համար». «Փաստ» COP29-ի տապալումն ու Ադրբեջանի ագրեսիվ օրակարգը. «Փաստ» Հարկային տեռորի սեղմվող օղակը. «Փաստ» «Այս իշխանությունների բոլոր ծրագրերը տապալված են». «Փաստ» Առարկայական վտանգ. ի՞նչ է սպասվում դեղատներին. «Փաստ» Երկրաքանդների «ոդիսականը». «Փաստ» Պետք է օգնել Ռուսաստանին Հայաստանի անվտանգության ճարտարապետությունը կայացնելու հարցում. Մհեր Ավետիսյան Արևմուտքն իր «հակառուսական դեսանտով» ի՞նչ հեռահար նպատակներ ունի Հայաստանում. «Փաստ» ՆԳՆ-ից կադրային «արտագաղթը» շարունակական կլինի. «Փաստ» Ի՞նչ նպատակի համար է ծախսվելու 120 մլն դրամը. «Փաստ» Ի՞նչ է թափանցիկ ակնարկում ՌԴ հետախուզությունը. «Փաստ» TikTok-ը 18 տարեկանից ցածր օգտատերերին կարգելի «գեղեցկության ֆիլտրներ» օգտագործել Էրդողանի ելույթի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը (տեսանյութ) Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot ՀՕՊ համակարգեր Փարիզի Աստվածամոր տաճարում նորոգումից հետո առաջինը շրջել է ՄակրոնըՊրեմիերա. Ավրաամ Ռուսո- «Жизнь Отдам» Ապօրինի ծառահատման դեպքերը՝ թվերով (տեսանյութ)Երևանում մայր ու որդի փորձել են թմրամիջոց վաճառել Ընթացքի մեջ են Փարպիի Ծիրանավոր եկեղեցու և Ամբերդ ամրոցի ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները Շնորհակալ եմ Աստծուն ինձ այստեղ բերելու համար․ Մեսսին՝ «Բարսելոնայի» մասին Եթե իմ հետ ինչ-որ բան պատահի, առաջին պատասխանատուն Քննչական կոմիտեն է. Արիանա Հովսեփյան Իրական խաղաղության կարելի է հասնել միայն ուժի միջոցով. Զելենսկին՝ Շոլցին «ՀայաՔվեի» կրթաթոշակների հանձնումըԱյս իշխանությունը պայմանագրային զինծառայողների համար գրեթե ոչինչ չի անում. Ավետիք ՔերոբյանՍուրեն Պապիկյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին․ մանրամասներ Ֆասթ Բանկը 25 միլիոն դրամ է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամինՖաստեքսի և ԵՊՀ-ի համատեղ դասընթացների շարքի ավարտին լավագույններն ստացել են հավաստագրեր` NFT-ների տեսքով Բռնի տեղահանվածները չեն շտապում ՀՀ քաղաքացիություն ստանալ․ ՍտեփանյանԱրամ Առաջինի երախտիքի նամակը՝ Գագիկ Ծառուկյանին Քննչական կոմիտեի նախագահի կենսագրությունըՎարկը հաստատե՞լ, թե՞ ոչ. Ո՞վ է որոշում Այսօր և վաղը հնարավոր են ջերմային նոր ռեկորդներ․ Լևոն Ազիզյան Ռուսաստան-Հայաստան հասարակական 2-րդ ֆորումը․ ուղիղՔՊ-ական պատգամավորները հերթական SMS-ն են ստացել․ Նիկոլ Փաշինյանը մի քանի ժամից ԱԺ կգնա Պետք է դիմադրել և չհանձնվել․ Մենուա ՍողոմոնյանԿլինեն նաև թույլ տեղումներ․ ինչ եղանակ է սպասվում AMIO Mobile հավելվածի ակտիվ օգտատերերը վայելեցին ուղղաթիռով անմոռանալի ուղևորությունը Անելանելի վիճակ՝ Լարսի անցակետում․ հարյուրավոր մարդիկ չեն կարողանում Հայաստան հասնել 2025թ. բյուջեն վտանգավոր է, այն խոստանում է աղքատացում, գնաճ և բնակչի պարտավորությունների ավելացում. Նաիրի ՍարգսյանՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել