Ֆոնսեկա․ Ես ուզում եմ, որ Մխիթարյանը մնա Ռոմայում․ նա նույնպես ուզում է մնալ
Սպորտ«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան խոսել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի՝ հռոմեական ակումբում մնալու մասին։ Մխիթարյանի իրավունքները պատկանում են Լոնդոնի «Արսենալին»։
«Ես ասել եմ այս մասին նախկինում ու հիմա էլ հաստատում եմ․ ես ուզում եմ, որ Մխիթարյանը մնա «Ռոմայում»։ Նա նույնպես ուզում է մնալ։
Պետք է ընդունենք, որ հիմա չնախատեսված դադար է, սակայն շատ շուտով պետք է խոսել «Արսենալի» հետ։ Ես ուզում եմ շարունակել աշխատել նրա հետ։ Նա մեծագույն խաղացող է ու մեծագույն մարդ»,-Ֆոնսեկայի խոսքն է մեջբերում Corrirere dello Sport-ը։
Ֆոնսեկան նաև ցանկություն է հայտնել, որ թիմում կմնա Քրիս Սմոլինգը, ում իրավունքները պատկանում է ՄՅՈՒ-ին։