Եվս մեկ երկրաշարժ՝ Շորժայից 4կմ հյուսիս֊արևելք
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը 13:23-ին (Գրինվիչի ժամանակով' ժամը 09:23-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.52⁰ և արևելյան երկայնության 45.30⁰ աշխարհագրական կոորդինատներով' Հայաստան, Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 4 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Շողակաթ գյուղում' 2-3 բալ ուժգնությամբ: