6 շաբաթական երեխան մահացել. պատճառը շոկի կենթարկի ձեզ
ՏեսանյութերՌումինիայում Ուղղափառ եկեղեցին հայտնվել է սկանդալի կիզակետում, երբ մկրտության արարողությունից հետո սրտի կաթվածի հետևանքով 6 շաբաթական երեխա է մահացել, հայտնում է բրիտանական The Guardian օրաթերթը:
Վեց շաբաթական երեխան սրտի կանգ է ունեցել երկուշաբթի օրը և շտապ տեղափոխվել է հիվանդանոց, սակայն մի քանի ժամ անց մահացել է: Դիահերձման արդյունքում թոքերում հեղուկ է հայտնաբերվել: Դատախազները քահանայի դեմ սպանության հարցով հետաքննություն են սկսել՝ հյուսիսարևելյան Սուչեավա քաղաքում:
Աղմկահարույց միջադեպից հետո մկրտւթյան ծիսակարգում փոփոխություն կատարելու վերաբերյալ առցանց ստորագրահավաք է սկսվել, որի տակ, մինչև հինգշաբթի երեկո, ստորագրել է ավելի քան 56 հազար մարդ:
«Այս գործելակերպի պատճառով նորածնի մահն ահռելի ողբերգություն է: Այս ռիսկը պետք է բացառել, մկրտության ուրախությունը հաղթանակի վերածելու համար», – ասված է վերոնշյալ միջնորդագրում:
Երկրում քննարկում է ծավալվել այս թեմայի շուրջ: Եկեղեցու մամուլի խոսնակ Վասիլե Բանեսչուն ասել է, որ հոգևորականները պարզապես կարող են մի փոքր ջուր անել երեխաների ճակատները, սակայն եկեղեցու ավանդապաշտ թևի առաջնորդ արքեպիսկոպոս Թեոդոսիեն ասել է, որ ծեսը փոփոխման ենթակա չէ
Ռումինացիների ավելի քան 80 տոկոսը ուղղափառներ են և եկեղեցին, ըստ վերջին հարցումների, ամենավստահելի հաստատությունների մեկն է երկրում: