Հայերեն
ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Իշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» 

«Ռուբիկոնը քաշած է՝ մի կողմում նիկոլիզմն է՝ թուրք-սորոսա-ադրբեջանական մտածելակերպով, մյուս կողմում՝ ազգային ուժերը». Էդուարդ Շարմազանով

Հայրենիքի փրկության շարժումը փետրվարի 2-ին հանդիպում էր անցկացրել, որին ներկա են եղել Երկրորդ և Երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, ինչպես նաև ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

168.am-ի հետ զրույցում Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խոսելով հանդիպման մանրամասների մասին՝ ասաց, որ այդ հանդիպմանը ևս մեկ անգամ արձանագրվել է, որ Հայրենիքի փրկության շարժումը շարունակելու է իր պայքարը և «պայքարելու է այնքան ժամանակ, մինչև հողատու Նիկոլ Փաշինյանը հեռանա իշխանությունից»։

Ըստ Է. Շարմազանովի՝ որևէ ռազմավարություն փոփոխության չի ենթարկվել։

«Մենք հստակ ասել ենք, որ ունենք ճանապարահային քարտեզ՝ Նիկոլի հեռացում, անցումային կառավարության ձևավորում, և մեկ տարի հետո՝ արտահերթ ընտրությունների անցկացում։ Եթե ոմանց թվում է, այդ թվում՝ Նիկոլի՝ Կալիգուլայի ձիու կարգավիճակ ունեցող որոշ երեսփոխանների, որ պայքարը՝ հայ ժողովրդի ընդվզումն ընդդեմ դավաճանության, մարելու է՝ չարաչար սխալվում են։ Այստեղ էական չէ, թե Նիկոլի փոխարեն ով է գալու, դա կեղծ օրակարգ է, էականն այն է, որ Ալիևի առջև կապիտուլյացիա ստորագրած, հայոց արժանապատվությունը Ալիևի ոտքի տակ մատաղ արած, 30 տարվա հաղթանակը 30 արծաթով վաճառքի հանած հողատուին հեռացնել իշխանությունից։

Սա կուսակցական պայքար չէ, այն ինձ համար նույն պայքարն է, ինչ 1988 թվականի պայքարը։ Սա ազգային-ազատագրական, մեր արժանապատվության, ազգի մեջքն ուղղելու, ազգային պետություն վերակերտելու պայքար է։ Այն երկարատև պայքար է, որպեսզի մենք վերադարձնենք հայոց Շուշին, Հադրութը և այնտեղ ունենանք Արցախի եռագույնը։ Կենացների մակարդակով այս ամենը չթողնելու համար  անհրաժեշտ է գործողությունների պլան, իսկ այդ պլանի առաջին տեղում ՀՀ-ում իշխանափոխության հասնելն է, որպեսզի լինի իշխանություն, որը կկարողանա ռազմավարական դաշնակցի, գործընկերների հետ բանակցությունների միջոցով պաշտպանել Հայաստանի և Արցախի շահերը»,- նշեց Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով՝ քաղաքականության մեջ պետք է պայքարել քաղաքական մեթոդներով, հետևաբար՝ ինքը Չապաևը չէ, որ սուրը հանի ու սրով պայքարի։ Եվ առհասարակ, իրենց ցանկությունը բնավ էլ երկիրը ցնցումների տանելը չէ, քանի որ այդ ցնցումները, քաղաքացիական բախումները, որը, չի բացառում, որ երազում է օրվա իշխանությունը, երկիրը կտանի վերջնական կործանման։

«Եթե մեր նպատակը ամեն գնով իշխանություն պահելը լիներ, ապա 2018թ․ դա կանեինք։ Կարծում եմ՝ իշխանափոխության պետք է հասնել օրինական ճանապարհով, օրենքի, Սահմանադրության, մարդկային տրամաբանության շրջանակներում առկա բոլոր օրինական ճանապարհներն ինձ համար ընդունելի են։

Ինչո՞վ է տարբերվում այսօրվա ընդդիմությունը 2008 թվականի նիկոլական ընդդիմությունից․ այսօրվա ընդդիմությունը կամ ես չեմ կարող մարդկանց ասել՝ վերցրեք քարն ու նետեք ոստիկանների վրա։ Ոստիկանն էլ է իմը, նրա երեխաների համար էլ եմ պայքարում, այդ իմքայլական երեսփոխանների երեխաների համար էլ եմ պայքարում։

Նիկոլին հեռացնելու համար օրենքի շրջանակներում պետք է օգտագործվեն բոլոր մեթոդները, սակայն ես անօրինական ցանկացած գործողության դեմ եմ, ես բռնությանը դեմ եմ, այն, ինչը քննադատել եմ իմ իշխանության եղած ժամանակ, նույնը քննադատում եմ նաև ընդդիմություն եղած ժամանակ։

Ես Նիկոլը չեմ, որ ասեմ՝ իրավիճակ է փոխվել, այն ժամանակ ասում էր՝ Պուտինը, ԵԱՏՄՆ-ն, ՀԱՊԿ-ն վատն է, Ռուսաստանն էլ մեղավոր է, հենց դարձավ իշխանություն՝ ասում է՝ ԵԱՏՄ-ն, ՀԱՊԿ-ն լավն են, Ռուսաստանը պուպուշ է, Վլադիմիր Վլադիմիրիչի ցավն էլ տանեմ։

Սպառված չեն այն օրինական ճանապարհները, որով պետք է ազատվենք այս հողատու իշխանություններից։ Հանրային ճնշումը պետք է ավելանա, կավելանա՞ հանրային ճնշումը՝ խելոք կգնա, չի՞ ավելանա՝ մեկ-մեկ իրենց բներից դուրս կգան։

Թող իմանան, որ մենք իշխանությունը վերցնելու բոլոր ձևերն ամբողջ աշխարհում գիտենք, բայց թող հասկանան, որ մեր երկրին ցնցումներ պետք չեն»,- հավելեց նա։

Նա նաև ընդգծեց, որ իրենց պայքարը Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ է, նաև՝ ներքին թուրքի, որին պետք է իշխանությունից հեռացնեն օրինական ճանապարհով։ Հետևաբար՝ հասարակական ճնշման ներքո Նիկոլ Փաշինյանը որևէ հնարավորություն չի ունենա մնալու իշխանության։

«Խոսակցություն են տանում, թե նախկինները բողոքի ակցիաներին մասնակցում են, մարդիկ չեն գնում, այս վերջին ակցիայի ժամանակ ես հատուկ չեմ գնացել, ինձ մի կերպ զսպելով չեմ գնացել, բա այդ ինչպե՞ս եղավ, որ 1000-2000 մարդ էր հավաքվել։ Ասել եմ՝ ռուբիկոնը քաշած է, մի կողմում նիկոլիզմն է՝ իր թուրք-սորոսա-ադրբեջանական մտածելակերպով, մյուս կողմում՝ ազգային ուժերը, և մեր թիվ մեկ խնդիրը պետք է լինի Նիկոլի հրաժարականին հասնելը։

Բացի սորոսական գրանտակերներից ու ահաբեկիչներից, բոլորի հետ պատրաստ եմ համագործակցել, մոռանալ, սառեցնել  ներքաղաքական տարաձայնությունները և պայքարել հայրենիքն ազատագրելու համար»,- շեշտեց ՀՀԿ խոսնակը։

Նրա բնորոշմամբ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իշխանության է, երկրի համար որևէ լավ բան չպետք է սպասել:

Փաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն Մարուքյան«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցենՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումՀերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՄիջոցներ են հատկացվել սպորտի ոլորտում միասնական տվյալների բազայի ստեղծման համար Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահшմերձության պատկերը. Միկոյանը՝ Փաշինյանին Գոլեր խփող ֆուտբոլիստը երբեք խնդիր չի լինի թիմի համար․ Մբապեն պատասխանել է քննադատներին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԿառավարությունը որոշում է ընդունել խաղողի մթերման գործընթացում խնդիրները մեղմելու մասին Հայաստանի վարչապետը մեկնաբանել է ռուսական գազի գնի հնարավոր բարձրացումը հանրապետության համար Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անցյալի ապագան-Future of the past» էթնիկ նորաձևության միջազգային նախագիծը Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր Կարճ ելույթս Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի փաստահավաք զեկույցի քննարկմանը․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանք, սոցիալական պատասխանատվություն և կայուն զարգացում Իշխանություններին հետաքրքրում է միայն գնաճը․ որքան շատ լինի, այնքան նրանց օգուտն է․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի նախագահը պաշտոնական հանդիպումների ժամանակ բացահայտ արհամարհում է մեր երկրի արժեքները․ Արմեն ՄանվելյանՅունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Իշխանությունները փոքր քայլերով վերացնում են մեր երկրի էլիտան․ Ատոմ ՄխիթարյանՀանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գնալով ավելի են խզվելու․ Էդմոն ՄարուքյանՄենք պետք է չհանձնվենք և շարունակենք մեր արդար պահանջը Արցախի վերադարձի համար․ Ցոլակ ԱկոպյանՆիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան«Կարապետյան» Հիմնադրամի համար հոգևոր-մշակութային արժեքների պահպանումն ու զարգացումը առաջնահերթություն է. Գոհար ՂումաշյանԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի մի շարք հասցեներումԵվրոպայում 2026թ․ ամառը դարձել է ամենաշոգը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքումԿաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով զոհված ալպինիստների թիվը հասել է 15-ի