Դատարանը Քոչարյանի մասով անակնկալ որոշում է կայացրել
ՀՀ ընդհանուր իրավասության դատարանի' «Մարտի 1-ի գործով» դատավոր Աննա Դանիբեկյանը թույլատրել է գործով ամբաստանյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին փետրվարի 3-8-ը մեկնել Հայաստանից։ Այս մասին այսօր դատական նիստում հայտարարեց գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը' վկայակոչելով ոստիկանությունից ստացած գրությունը։ «Դրա հիման վրա խնդրվել է ոստիկանությանը' Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված սահմանափակումները ժամանակավորապես վերացնել, այնուհետև կրկին կիրառել»,– ասաց դատախազը։ Վերջինիս խոսքով՝ դատարանից որևէ պարզաբանում չեն ստացել, թե ինչու է Քոչարյանը մեկնում հանրապետությունից և ինչու հենց այդ ժամանակահատվածում, ուստի առկա է գործի քննությունից թաքնվելու վտանգ:
Ավելին ՝ այստեղ