ԵԺԿ-ն կոչ է արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել ռազմագերիներին. Արմեն Աշոտյան
ՔաղաքականությունՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Տեղի է ունեցել Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Քաղաքական համաժողովի հերթական նիստը որին մասնակցելով՝ ներկայացրել եմ Արցախյան պատերազմից հետո ստեղծված տարածաշրջանային իրավիճակը, Ադրբեջանի և Թուրքիայի հանդուգն պահվածքը և բարձրաձայնել եմ մեր ռազմագերիների և պատանդների խնդիրը:
Նիստի ավարտին ԵԺԿ տարածած մամլո հաղորդագրությյան մեջ, մասնավորապես, ասվում է.
«ԵԺԿ Քաղաքական համաժողովի անդամները կոչ են արել Ադրբեջանին արագացնել աճյունների, ռազմագերիների և պատանդների փոխանակումը և պահանջել անմիջապես արձակել նրանց։
Հորդորել են Եվորապական Հանձնաժողովին հետևողականորեն հետապնդել այդ մարդասիրական խնդիրը Ադրբեջանի հետ ներկա և ապագա հարաբերություններում:
Կոչ են արել Եվրոպական խորհրդարանին հրատապ քննարկել Լեռնային Ղարաբաղի պատերազմի ռազմագերիների և պատանդների փոխանակման հարցը»։
#EPP #StopAliyev #StopErdogan #RPA