«Գիտեր, որ պատերազմը սկսվելու է»․ Արթուրին շատ գրքեր էին նվիրում, Մակրոն, Հիտլեր, Չերչիլ էր կարդում
Արցախյան պատերազմում զոհված Արթուր Սուքիասյանը փոքր հասակում հարևանի պապիկին ասել էր. «Կգնանք միասին Մասիսը կբերենք»,-պատմում է Արթուրի մայրը՝ Հրանուշ Սուքիասյանը: Հոր՝ Գագիկ Սուքիասյանի խոսքով՝ Արթուրը հպարտ էր, որ հայ զինվոր է դարձել, գիտեր, որ հաղթած բանակում է ծառայում, ուրեմն պիտի հաղթի:
«Ասել էր՝ այս հակամարտությունը միայն պատերազմով է լուծվելու, ուղղակի ինձ են սպասում, որ նոր սկսեն»,- պատմում է դասընկերուհին՝ Անի Գաբրիելյանը: