Հայերեն
ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Իշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» 

ՀԱԳՄ-ն դիմել է Արարատ Միրզոյանին

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը(ՀԱԳՄ) նամակով դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում չներառելու ակնկալիքով՝ այն երկրորդ ընթերցմամբ ընդունելուց առաջ հանրային ու մասնագիտական լայն քննարկման դնելու նպատակով։

Այս մասին տեղեկացնում է ՀԱԳՄ-ն:

ՀԱԳՄ մասնագիտական հանձնաժողովն առաջ է քաշել օրենքի նախագծում առկա մի շարք խնդիրներ, որոնց առկայությունը ենթադրում են բացառապես պատժիչ գործընթացներ՝ առանց հաշվի առնելու տնտեսվարողների շահերը և ընդհանուր պետական համակարգի կայացվածության մակարդակը։

Ըստ փորձագիտական խմբի եզրակացության՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հասկանալի և կանխատեսելի մարմին չէ տնտեսվարող սուբյեկտների համար։ Անհասկանալի են ուսումնասիրությունների իրականացման մեթոդները, ընթացակարգը, այն չափորոշիչները, որոնցով ընտրվում են շուկայի ուսումնասիրության մասնակիցները։

Եթե օրենսդրությունը նախատեսում է կարճ ժամկետներ և խոշոր տուգանքներ, Հանձնաժողովը պետք է օրենքով պարտավորված լինի հրապարակել ոլորտային ուսումնասիրությունների չափորոշիչները և մեթոդաբանությունը։

Նախագծով չի բարելավվում տնտեսվարողների որևէ իրավունք։ Նրանցից պահանջվող հիմնական տեղեկությունների ծավալն առկա է մաքսային և հարկային վարչարարության շրջանակներում ձևավորված շտեմարաններում՝ ներմուծման գներ, իրացման ծավալ, ռեգիստրի, կադաստրային տվյալներ և այլն։

Բոլոր պետական մարմինները շարունակական հավաքում են տեղեկություններ, որոնք պետք է հասանելի լինեն նաև Հանձնաժողովին, գտնվեն մշտական դիտարկման տակ և վերջինիս տրամադրվեն բացառապես պետության կողմից։ Մինչդեռ, Հանձնաժողովի բազմաթիվ հարցումներ վերաբերում են հենց նմանատիպ տեղեկություններ պահանջելուն։

Պետությունը պարտավոր է ստեղծել բարենպաստ պայմաններ և անհարկի չմիջամտել տնտեսվարողի գործունեությանը, նյութեր չպահանջել, եթե այդ տեղեկությունները կարող է ստանալ այլ մարմիններից։ Օրենքում սա պետք է հստակ ամրագրված լինի, որպեսզի հնարավորություն ստեղծվի խուսափել ցանկացած չարաշահումից։

Մտահոգության առիթ է այն, որ տնտեսվարողների հետ թափանցիկ չեն քննարկվում օրենքի փոփոխությունները, խստացումները և տուգանքների բարձրացումն առաջացնող պատճառներն ու հիմքերը։

ՀԱԳՄ փորձագետների համոզմամբ՝ նախորդ տարիների վարչարարությունը ցույց է տվել, որ, երբ պետական մարմինն ունենում է ուղղակի միջամտելու, հաշիվներին արգելանք դնելու և խոշոր տուգանքներ կիրառելու իրավունք, ապա դա միշտ բացասական ազդեցություն է ունենում տնտեսության վրա։

Չի կարող պետությունը ձեռնարկատիրոջը տրամադրել վատ ծառայություն՝ դատական գործերի, մաքսային, հարկային վարչարարության հետ կապված և այլն, սակայն Հանձնաժողովին տալ ուղղակի միջամտելու, ակտիվներին արգելանք դնելու իրավունք։

Այս և նախագծում առկա այլ բացթողումները հանգեցնելու են խոշոր տուգանքների, վատ մեթոդաբանությամբ և չափորոշիչներով վարույթների, գույքի վրա արգելանքի, որոնց պարագայում տնտեսվարողը կամ սննկանալու է կամ նախաձեռնելու է կաշառք տալու և արագ «փրկվելու» գործընթացներ։

Գործարարները մտահոգված են, որ օրենքի նախագիծը քննարկման է դրվել այն փուլում, երբ երկրի տնտեսությունը զբաղված է կորոնավիրուսի համավարակի և պատերազմի առաջացրած ծանր հետևանքների վերացմամբ։

Օրենքի նախագծի ընդունումը տնտեսության համար կարող է ունենալ ծայրահեղ ազդեցություն, ուստի, ՀԱԳՄ-ում համոզված են, որ մինչ ամբողջական ընդունումն, այն էական լրամշակման կարիք ունի և պետք է հանրային քննարկումների ողջամիտ փուլ անցնի։

Ավելին

Բարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն Մարուքյան«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցենՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումՀերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՄիջոցներ են հատկացվել սպորտի ոլորտում միասնական տվյալների բազայի ստեղծման համար Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահшմերձության պատկերը. Միկոյանը՝ Փաշինյանին Գոլեր խփող ֆուտբոլիստը երբեք խնդիր չի լինի թիմի համար․ Մբապեն պատասխանել է քննադատներին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԿառավարությունը որոշում է ընդունել խաղողի մթերման գործընթացում խնդիրները մեղմելու մասին Հայաստանի վարչապետը մեկնաբանել է ռուսական գազի գնի հնարավոր բարձրացումը հանրապետության համար Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անցյալի ապագան-Future of the past» էթնիկ նորաձևության միջազգային նախագիծը Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր Կարճ ելույթս Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի փաստահավաք զեկույցի քննարկմանը․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանք, սոցիալական պատասխանատվություն և կայուն զարգացում Իշխանություններին հետաքրքրում է միայն գնաճը․ որքան շատ լինի, այնքան նրանց օգուտն է․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի նախագահը պաշտոնական հանդիպումների ժամանակ բացահայտ արհամարհում է մեր երկրի արժեքները․ Արմեն ՄանվելյանՅունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Իշխանությունները փոքր քայլերով վերացնում են մեր երկրի էլիտան․ Ատոմ ՄխիթարյանՀանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գնալով ավելի են խզվելու․ Էդմոն ՄարուքյանՄենք պետք է չհանձնվենք և շարունակենք մեր արդար պահանջը Արցախի վերադարձի համար․ Ցոլակ ԱկոպյանՆիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան«Կարապետյան» Հիմնադրամի համար հոգևոր-մշակութային արժեքների պահպանումն ու զարգացումը առաջնահերթություն է. Գոհար ՂումաշյանԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմինը