Հայ բռնցքամարտիկը հրաժարվել է չեմպիոնական գոտուց
Ուկրաինան ներկայացնող հայ բռնցքամարտիկ Կարեն Չուխաջյանը հրաժարվել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսամիջին քաշային կարգում WBA International չեմպիոնական գոտուց:
«Մենք ազատել ենք գոտին: Սկզբում մենք ցանկանում էինք պաշտպանել տիտղոսը, սակայն եղավ հեպատիտը, հետո՝ կորոնավիրուսը: Գումարած դրան՝ բաժանվեցինք Sparta Boxing Promotions-ից, և այդ պահին չկար մենամարտ անցկացնելու այլ կազմակերպիչ: Այդ պատճառով որոշեցինք թողնել գոտին»,- Կարեն Չուխաջյանի խոսքը մեջբերում է XSPORT-ը:
Հիշեցնենք, որ 2020 թվականի փետրվարի 1-ին Չուխաջյանը միավորներով հաղթել էր ռուս Սերգեյ Վորոբյովին և նվաճել WBA International թափուր գոտին: