Փաստորեն Ռոմանոսը նույնպես գիտեր, որ Արցախը հանձնելու են և չարժի ոչինչ անել Սևանը փրկելու համար․ Վահագն Վարագյան
«Կանաչ ապագա» բնապահպանական հասարակական կազմակերպության անդամ Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի այսօրվա հայտարարությանը, թե Սևանը սնուցող որոշ ակունքներ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ՝ վտանգելով որպես խմելու ջուր օգտագործելու հնարավորությունը։
Վարագյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Փաստորեն Ռոմանոսը նույնպես գիտեր, որ Արցախը հանձնելու են և չարժի ոչինչ անել Սևանը փրկելու համար։ Դրա փոխարեն այսօր Սևանի վերացող խեցգետնի հայացքով մամլո ասուլիս է տալիս և հայտարարում որ Սևանը, որպես խմելու ջուր, վտանգված է, քանի որ որոշ սնուցող ակունքներ անցել են Ադրբեջանի հսկողության տակ։
Մինչ Արցախը հանձնելն էլ դուք՝ ձեր անգործությամբ, ապահովում ցիանոտոքսինների առկայությամբ Սևանի ջրի թունավորումը ու վտանգում տարածաշրջանում խմելու ջրի մեծագույն պաշարը»։