Մանուել Նոյերի պատմական ռեկորդը
Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը «Շալկեի» դեմ Գերմանիայի առաջնության 18-րդ տուրի խաղում (4:0) սահմանել է Բունդեսլիգայի ռեկորդ:
Դա 34-ամյա դարպասապահի 197-րդ «չոր» հանդիպումն էր Գերմանիայի առաջնությունում: Այդ ցուցանիշով նախորդ ռեկորդակիրն էր Գերմանիայի հավաքականի և «Բավարիայի» նախկին դարպասապահ Օլիվեր Կանը, որը Բունդեսլիգայում սեփական դարպասն անառիկ է պահել 196 խաղերում ու կարիերան ավարտել 2008 թվականին, հաղորդում է Opta-ն:
Հիշեցնենք, որ 34-ամյա Նոյերը 2011 թվականից է պաշտպանում «Բավարիայի» դարպասը: Դրանից առաջ նա հանդես է եկել նաև «Շալկեում»: