Հայաստանի քաղաքական օրակարգի առաջնային հարցերը պետք է լինեն հողատուի հեռացումն իշխանությունից եւ գերիների վերադարձը
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Մնացած օրակարգերն անիմաստ են ու կեղծ՝ լինեն դրանք արտահերթ ընտրություններ, դեսպանների փոփոխություն , խորհրդարանական հանձնաժողովի ստեղծում կամ ԲԴԽ անդամների ընտրություն։
Հետեւաբար բոլորիս խնդիրը պետք է լինի հողատուի հրաժարականը , այլ ոչ թե քննարկումները, թե ում որտեղ է սա նշանակում:
Մոլորություն է այս հողատու ռեժիմից ազգային ու պետական շահը սպասարկող քայլ ակնկալել։
Ուստի ազգային ներուժը պետք է կենտրոնացնել միմիայն այդ ուղղությամբ։
Ինչպե՞ս։Ե՞րբ։
Սրանք են այն հարցերը,որոնց պատասխանները գտնելու համար պարտավոր ենք լարել մեր միտքը։
Թե չէ հողատուն «պետրոսին» նախարար նշանակեց,իսկ «պողոսին»՝ դեսպան թեմաները, ինչպես կասեր դասականը՝ «քամի» են։