Հայերեն
Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան Աբրահամյան Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ Զաքարյան Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» 

Կամերայինը թատերաշրջանը բացեց «Կեսարի խրախճանքը» 18+ ներկայացմամբ. առաջին 5 ներկայացման տոմսերն արդեն վաճառված են

Կամերային թատրոնում երեկ պրեմիերա էր. 2020-ի գրեթե ամբողջ ընթացքում փակ մնացած թատրոնը աշխատանքի է վերադառնում «Կեսարի խրախճանքը» 18+ նոր ներկայացմամբ, որի ռեժիսորը Արշո Հարությունյանն է:


Tert.am Life-ը ներկա է եղել պրեմիերային և ներկայացնում է մանրամասներն ու հետաքրքիր դրվագները:

Ներկայացումը 18+ է: Արշոն պարզաբանեց, որ տարիքային ցենզ կա նախ, որովհետև թեման ծանր ու դաժան է, երկրորդ՝ կան բաց տեսարաններ. «Սա անչափահաս մարդկանց թեմա չէ»: Ի դեպ, առաջին 5 ներկայացման տոմսերն արդեն վաճառված են:

 


«Դաժան իրողությունները մեզ հասցրին մի կետի, որ ոչ ընտրության հնարավորություն ունենք, ոչ զգալու և մտածելու: Ամբողջ աշխարհում ապրող հայերն են այս պարտադրված իրավիճակում: Սակայն նույնիսկ այս իրավիճակում պետք է աշխատենք, առաջ գնանք: Ամեն մարդ պետք է իր տեղում իր գործն անի»,- ասաց ռեժիսորը, ով այս ներկայացումից բացի հունվարի 28-ին լսարանի դատին կհանձնի «Հարսանիք թիկունքում» ներկայացման էկրանավորումը:

Ծանր այս շրջանում հենց այս գործին անդրադառնալը ռեժիսորը միստիկա է համարում: «Մոտ մեկ տարի թատրոնում հանդիսատես չէր եղել: Բոլորս հուզված էինք, կարծես քննություն հանձնեինք: Շատ կարևոր հանգամանք էր, թե ինչ ներկայացում է պետք հիմա խաղալ: Չգիտեմ՝ զուգադիպությա՞մբ, թե՞ նախախնամությամբ, դեռևս համավարակից առաջ սկսել էի պատմական այս դրամայի բեմադրման աշխատանքները: Համավարակի պատճառով փորձերն ընդհատվեցին, երբ թույլատրեցին աշխատել, վերսկսեցինք փորձերը, պատերազմ սկսվեց, ես և թատրոնի դերասաններից շատերը մեկնեցինք ռազմաճակատ, ովքեր չմեկնեցին, այստեղ օգնությամբ էին զբաղում և թատրոնի ժամանակը չէր: Ցավոք, պատերազմն ավարտվեց ցավալի իրադարձություներով, բայց հասկացանք, որ եթե մենք չաշխատենք, չի լինի տեղ, ուր մարդիկ կարող են գնալ մտածելու և զգալու համար»,- ասաց նա:

 

Արշոն նկատեց, որ գործը շատ արդիական է. «Արա Երնջակյանը պիեսը գրել է Էդուարդ Ռաձինսկու «Ներոնի և Սենեկայի ժամանակների թատրոն» պիեսի մոտիվներով: Ես բեմադրել եմ երնջակյանական վարկածը, որը ֆանտաստիկ ստեղծագործություն է դարձել: Այնքան արդիական ու հույզ առաջացնող է, որ փշաքաղվում ես: Ներկայացումը կոչվում է «Կեսարի խրախճանքը»: Դաժան կայսրերից մեկի՝ Ներոնի մասին է, ում, իբրև թե, փիլիսոփաները, մեծագույն բարոյախոսները եկան դաստիարակելու, որ Հռոմին վերադարձնի իր ազատությունը, սակայն Ներոնը դարձավ արյունարբու. ամենագիշատիչներից մեկը, որը կործանեց Հռոմը ու խրախճանք ապրեց, երբ քաղաքը այրվում էր: Ստացվում է, որ մեծագույն բարոյախոսը դաստիարակեց մեծագույն մարդասպանին: Նայում ենք հազարամյակներ հետ ու հասկանում, որ ըստ էության՝ զոհերն ու ձևերն են փոխվում, բայց մարդու գիշատիչ էությունը չի փոխվում: Այդ իմաստով է այս գործն ակտուալ»:

Ներկայացման հերոսին մարմնավորում է Սենիկ Բարսեղյանը: Մյուս դերակատարներն են՝ Գրիգոր Բաղդասարյանը, Մարիկա Դովլաթբեկյանը, Նարեկ Ալեքսանյանը, Մհեր Ալաբեգյանը, Դավիթ Գրիգորյանը, Սամվել Սերոբյան: Այս ներկայացումը թատրոնում բեմադրվել է դեռևս 1984 թվականին: Հերոսին մարմնավորել է երջանկահիշատակ դերասան ՀՀ վաստակավոր արտիստ Գեորգի Ամիրաղյանը:

 

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Ավելին

ԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույնններինԱյսքան կարճ ժամանակահատվածում չորս հանդիպումը չափազանց շատ է․ Լատվիայի հավաքականի գլխավոր մարզիչARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Հայաստանն ընդդեմ ամբողջ աշխարհի Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան ԱբրահամյանՀանդիպեցի Պյոտր Տոլստոյի հետ՝ շնորհավորելու «Եդինայա Ռոսիա»-ի հաղթանակը․ Մհեր Ավետիսյան«Գանձասար» մանկապատանեկան ճամբարը վերադառնում է․ 2027-ին այն կընդունի առաջին ճամբարականներին Իշխանությունը տարբեր շոուներով ժողովրդի ուշադրությունը շեղում է կարևոր խնդիրներից. Արմեն ՄանվելյանՏԻՄ ընտրությունների արդար և թափանցիկ անցկացումը դրված է հարցականի տակ. Արեգ Սավգուլյան Փաշինյանի զիջումների քաղաքականությունը խաղաղության փոխարեն կարող է Հայաստանը հասցնել շրջափակման. Մարիաննա ՂահրամանյանUcom-ի աջակցությամբ AI տեսախցիկ է տեղադրվել բնության պահպանության համար Կրթության ոլորտում փոփոխություները պետք է սկսենք իրականացնել՝ փոխելով ղեկավար անձանց. Ատոմ ՄխիթարյանTeam-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր Որպես ընդդիմություն մեր հավաքած ձայները Հայաստանի պատմության մեջ ռեկորդային է․ Ն․ Կարապետյան Ֆասթ Բանկն Ապարան քաղաքում բացել է 40-րդ մասնաճյուղը Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Ակբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՔաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանԻշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՏիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էՑո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետ