Հունվարի 27-ին քաղաքացիները աշխատանքը մեկ ժամ շուտ կավարտեն
«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն Բանակի օրը նշվում է հունվարի 28-ին և այն ոչ աշխատանքային օր է:
Աշխատանքային օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն, ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների:
Հունվարի 27-ին-ին կարող եք մեկ ժամ շուտ ավարտել աշխատանքը։