Արոնյանը Ռաջաբովի եւ Մամեդյարովի հետ կմասնակցի Grand Chess Tour-ին
Grand Chess Tour-ը 2021թ․ ամռանը կանցկացնի հինգ մրցաշար։ Հրապարակել է մրցաշարերի մշտական մասնակիցների կազմը։ Պայքարին կմասնակցի նաեւ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը։
Աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին եւ ամերիկացի Հիկարու Նակամուրային փոխարինել են ադրբեջանցիներ Թեյմուր Ռաջաբովն ու Շաքրիյար Մամեդյարովը, հաղորդում է շախմատային շարքի մամուլի ծառայությունը։
Մշտական մասնակիցների թվում են նաեւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը, չինացի Դին Լիրենը, ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան, Ուեսլի Սոն, հոլանդացի Անիշ Գիրին, ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչին ու Ալեքսանդր Գրիշչուկը։
Grand Chess Tour
1․ Superbet Chess Classic Romania․ հունիսի 3-15, Բուխարեստ, դասական շախմատ
2. Paris Rapid & Blitz․ հունիսի 6-23, Փարիզ, արագ եւ կայծակնային խաղ
3. Croatia Rapid & Blitz․ հուլիսի 5-12, Զագրեբ,
4. St Louis Rapid & Blitz․ օգոստոսի 9-16, Սենթ Լուիս, արագ եւ կայծակնային խաղ
5. Sinquefield Cup․ օգոստոսի 16-28, Սենթ Լուիս, դասական շախմատ