Մենք խրոխտ ենք, բայց՝ վրդովված եւ դառնացած. Մոսկվայի հայ համայնքի նախագահ Նորայր Թեւանյան
Հասարակություն«Հարգելի հայրենակիցնե՜ր, չէի ցանկանա հանդես գալ որեւէ հայտարարությամբ, բայց բազմաթիվ հայրենակիցներ և այլազգի ընկերներ հարց են ուղղում ինձ՝ կապված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատարանի դահլիճում երեկվա կատարած արտահայտության վերաբերյալ, մասնավորապես, թե «Մոսկվայի հայերը ադրբեջանցի տեսնելուց մկան ծակ են փնտրում մտնեն, որ չերեւան»։ Ես հասկանում եմ, որ այս խոսքն ասվել է հուզմունքի արդյունքում, բայց քանի որ գնդակը ակամայից հայտնվել է իմ դաշտում, որպես Մոսկվայում հայ համայնքի երկարամյա նախագահ, ստիպված և պարտավոր եմ արձագանքելու։ Ճիշտ է, պատերազմում այս անսպասելի պարտությունը ազդել է ինչպես ողջ հայության, այնպես էլ Մոսկվայահայության բարոյահոգեբանական վիճակի վրա։ Չեմ ցանկանում և չեմ էլ պատրաստվում ոչ ոքի վիրավորել, բայց ցանկանում եմ նշել, որ Մոսկվայի հայերը ոչ ոքից չեն խուսափում և առավել ևս՝ մկան ծակ չեն փնտրում: Մենք խրոխտ ենք, բայց՝ վրդովված և դառնացած», - ընդգծել է Մոսկվայի հայ համայնքի նախագահ ՆՈՐԱՅՐ ԹԵՎԱՆՅԱՆԸ: