Ի՞նչ արեց քաղցած փիղը թոշակառուին
Ավելին՝ Newsarm.live
Թաիլանդի Նակխոն Ռատչասիմա նահանգում քաղցած փիղը սպանել է անտառում հանգստացող թոշակառուին: Նյութը վերցրել ենք lenta.ru կայքից:
80-ամյա թոշակառու Փրեյոթ Ջիթբունը գնացել էր ճամբար: Երեկոյան նա այլ զբոսաշրջիկների մոտ վրան է տեղադրել և պառկել քնելու: Գիշերը, Ջիթբունի մեքենայում գտնվող գրեյպֆրուտների բույրով հրապուրված, փիղ է եկել: Չկարողանալով հասնել մրգին՝ նա սկսել է ավերել վրանները:
Փիղը բռնել է Ջիթբունին, խփել ծառին և տրորելով սպանել նրան: Այլ զբոսաշրջիկներ չեն տուժել: Նրանք, այդ ամենը տեսնելով, ապահով հեռավորություն են պահպանել և օգնության կանչել անտառապահներին: Պարեկների ժամանման պես՝ փիղն անհետացել է:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը