Աղետալի երկրաշարժ: Այս պահին նշվել է 56 զոհ
Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 56-ի տուժել է 826 մարդ, հաղորդում է РИА Новости-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր 46 զոհի և 637 վիրավորի մասին:
Արևմտյան Սուլավեսի նահանգի ղեկավարությունը երկրաշարժից հետո արտակարգ դրություն է հայտարարել, որը նախատեսվում է դադարեցնել առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում:
Աղետի հետևանքները վերացնելու համար ավելի քան 284 հազար դոլար է հատկացվել նահանգային իշխանության կողմից, ինչպես նաև՝ վրաններ, ծածկողներ, դիմակներ ու առաջին անհրաժեշտության այլ պարագաներ: