Հայերեն
Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան Առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»

Համեղ սնվելու գաղտնիքը `«Տուն լահմաջո» պանդոկում է

Հասարակություն

2008թ-ն էր, երբ Տերյան 23 հասցեում բնակվող Ջանիբեկյանների ընտանիքը, երկար մտորումներից հետո իրենց բնակարանի տեղում պանդոկ հիմնեց: «Տուն լահմաջո» անունն ընտրեցին ու այդ օրվանից «Տանը» բոլոր հյուրերին սրտաբաց ընդունեցին: Թե «ինչու հենց պանդոկ բացելու գաղափարը հաղթեց» հարցին միանգամից գալիս է լրացնելու պանդոկի գործադիր տնօրեն Արմինե Աբաջյանի պատասխանը` ամուսինը՝ Էդուարդ Ջանիբեկյանը շատ հյուրասեր է և համեղ պատրաստել գիտի: Տիկին Արմինեն հիշում է, երբ իրենց տուն հյուր էին գալիս, միշտ կատակում էին, ասում էին` «էս օբյեկտում լավ հաց են տալիս»: Սկզբից «Տուն լահմաջոյում» առաջարկվող մենյուն այդքան էլ մեծ չէր`լահամջո, պիցցա ու աջարական խաչապուրի: Փոխարենը գնալով մեծանում էր այցելուների քանակը: Օրվա պահանջ էր դառնում մատուցվող տեսականու ընդլայնումը: Այստեղ տիկին Արմինեն կրկին ամուսնուն՝ պարոն Ջանիբեկյանին հիշեց. «Այսօր ամեն ինչ առաջարկում ենք, թե հայկական խոհանոց ու թե վրացական, Էդուարդի կարգախոսն է`չէ բառը չպետք է լինի, փորձում ենք,որ չլինի: Հենց այդպես` այցելուների, տան անդամների ու ընկերների պահանջները բավարարելու արդյունքում էլ «Տուն լահմաջոն» այսօր շատ մեծ ու չկրկնվող ճաշացանկ ունի: Օրինակ, ճաշացանկում կարելի է հանդիպել «Մարավիլա» անունով ուտեստի: Սա սիրելի հարսիկի ցանկությամբ ճաշացանկում տեղ գտավ, երբ նա ցանկացավ առանց միս մատուցել: Խոհարարները զարմացրին յուրահատուկ նորարարությամբ, որը հետագայում սիրվեց ու մտավ ճաշացանկ: Ճաշացանկում նաև «Շտապ օգնություն» կգտնեք: Այստեղ էլ ամեն ինչ պարզ է` նախատեսված է բոլոր շտապող մարդկանց համար: Պատրաստվում է հաշված րոպեների ընթացքում, բայց համը բերանում մնում է շատ ավելի երկար ժամանակ: Առհասարակ, «Տուն լահմաջոյում» կարելի է գտնել աղցանների, ապուրների, տաք ուտեստների, պիցցաների և խմիչքների լայն տեսականի: Գործում է նաև առաքման ծառայություն: Այցելուների պակաս այստեղ չունեն, բոլոր գուրմանները հասցեն լավ գիտեն, սիրված այս վայրում համեղ սնունդին լրացնելու են գալիս բարձրակարգ սպասարկումն ու սրահների գեղեցիկ ու հնաոճ ձևավորումը: Հարցին, թե ինչու՞ են հյուրերը այդքան շատ սիրում իրենց «Տունը», տիկին Արմինեն պատասխանում է. «Իմ կարծիքով դրական աուրան է պատճառը, որ տիրում է այստեղ, երկրորդը` մեզ մոտ իրականում ամեն ինչ համով է, հոգի կա դրված: Բացի այդ ամեն ինչը պատրաստում ենք միայն թարմ բաղադրիչներից, որոնք անձամբ գնում է ամուսինս», - ասում է նա: Ես և ինձ նման շատերն էլ կարող էին ասվածը կասկածի տակ դնել, եթե ականատես չլինեինք տեսարանին. Տիկին Արմինեի թոռնիկը`1 տարեկան 7 ամսական, այնքան մեծ հաճույքով էր վայելում լահմաջոն, որ կարող էր գրգռել անգամ բուսակերների ախորժակը։ Պանդոկը այցելուների հետաքրքրությունը շարժում է դեռ մուտքի դիզայնով: Հին կճուճներ, սայլի մեծ անիվ, փայտե սեղաններ ու աթոռներ: Երբ հետաքրքրությունը բավարարելու պահանջով այցելուն բացում է պանդոկի դուռը, աջ կողմից միանգամից ուշադրություն է գրավում փուռը, որտեղ պատրաստվող համեղ ու անուշահոտ խորտիկները եփվում են հենց այցելուի աչքի առաջ: Դե իսկ ներսում արդեն հայտնվում ես պատմական արժեք ներկայացնող փոքրիկ մի քաղաք հիշեցնող սրահում: Շուրջ բոլորը թանկարժեք հիշողություններ արթնացող հնությունն է` խորհրդային հեռուստացույց, ռադիո, ֆոտո, հեռախոս, պատիֆոն ու անգամ երկրորդ կյանք ստացած քարեր ու տախտակներ: «Ամուսինս հնություն շատ է սիրում, ամեն ինչ հավաքել էր վաղուց ու տեղափոխեց այստեղ: Հյուսիսային պողոտայի տարածքում հին շենք էին քանդում, ամուսինս գնաց էնտեղից տախտակ բերեց, իր ձեռքով մշակեց ու տեղադրեց հենց մուտքի մոտ գտնվող բարային ստոյկայի վրա: Մայրիկիս ամառանոցում էլ վաղուց մոռացված, արդեն անձրևներից փտած տախտակներ կային: Ամուսինս գնաց, բերեց: Մենք զարմացանք, թե ինչ է անելու այդ անպետք տախտակները, բայց մեր զարմանքը բազմապատկվեց, երբ այդ անպետք տախտակները վերածվեցին յուրօրինակ ու ոճային ջահերի:», - պատմում է տիկին Արմինեն: Այդ հիացմունքը պատում է նաև յուրաքանչյուր այցելուի, հատկապես երբ իմանում են, որ շինության պատերի մեջ երևացող քարերն էլ հին շենքի քարերն են տեղ գտել: Հնի ու նորի նման յուրօրինակ համադրությունն այստեղ միայն տրամադրություն է ստեղծում: Ներսում մթնոլորտն այնքան ջերմ է, որ քեզ «Տանն» ես զգում: Պատի վրա էլ սև ու սպիտակով հին Երևանի նկարն է` Մաշտոցի պողոտան, ու թվում է թե նկարի տրամվայը դեպի քեզ է շարժվում: Պատահական չէ, որ «Տուն լահմաջոն» նաև շատ զբոսաշրջիկների համար է սիրելի վայր դարձել: Շատերը օդանավակայանից, ճամպրուկներով միանգամից այստեղ են շտապում: Հավատարիմ դարձած հյուրերի թիվն էլ այստեղ մեծ է: Գուրմանները գալիս են ամեն անգամ`երբ համեղ սնվելու ցանկություն են ունենում: «Շատ հյուրերի հետ արդեն այնքան ենք ընկերացել, որ այսօր ընտանիքներով ընկերություն ենք անում: Նույնիսկ հյուրեր ունենք, որ այնքան շատ են եկել,որ իրենց մշտականներ ենք ասում: Պանդոկի 10-ամյակի առթիվ էլ իրենց պատվոգիր տվեցինք, որի վրա հենց այդպես էլ գրված էր` տրվում է մշտականներին», - պատմում է պանդոկի տնօրենը: «Մեր սիրված հյուրերից են Ռոբերտ Մավիսակալյանը, Էդուարդ Թոփչյանը, Ֆորշը, Ձախ Հարութը, Ռազմիկ Ամյանը:Պատիվ ենք ունեցել նաև հյուրընկալելու Ռեյ Չարլզի թոռնիկին, Հորդանանի արքայադստերը, ռուս հայտնի հաղորդավար Ալեքսանդր Լյուբիմովին»: 

58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումները«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համարՓաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ ԿարապետյանԺողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավորՊահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունըՀայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը հայտարարեց, որ պայքարելու է ընդդիմության դեմ՝ Ալիևի սահմանադրությունն անցկացնելու համար. Նարեկ ԿարապետյանIDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համարՍենց որ շարունակեն ՀՀ֊ն վերանվանելու են ռեսպուբլիկա TRIPP. Արշակ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Դերենիկ ՄովսիսյանԱնցանկալի դասախոսներից ազատվելու «քաղաքակիրթ» մեթոդի և մեր անելիքների մասին. Մենուա ՍողոմոնյանԱյն ժողովուրդը, որը կորցնում է իր պատմական հիշողությունը, վտանգում է նաև իր ապագան. Մհեր ԱվետիսյանՆարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն ավարտվել է. երեխաների համակարգիչներն են առգրավվել. Կարեն ԿարապետյանՍա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասինՓաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարությունՀանրայինի լրատվական բաժինը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. Դավիթ Սարգսյան