Հայերեն
Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան Առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»

Մանկության ընկերները զոհվել են Թալիշում

Արման Աթաբեկյանը եւ Մհեր Զուրաբյանը մանկության ընկերներ են, Տավուշի մարզի Բերդավան գյուղից։ «Մանկությունն ենք հիշում, նրանց կատակները, արդեն հիշողություններով ենք ապրում։ Իրար տուն ենք գնում՝ հայացքներս իրարից փախցնելով։ Մի դասարանից երեք տղա է զոհվել՝ Արմանս, Մհերն ու Գրիշան»,- ասում է Արման Աթաբեկյանի մայրը՝ Նաիրա Գաբոյանը։

Միջին դպրոցն ավարտելուց հետո Արմանը Նոյեմբերյանի պետական քոլեջ է ընդունվել, ուսումը չավարտած՝ 2019-ի դեկտեմբերին, զորակոչվել է, ծառայության անցել Մատաղիսում։ Մի քանի ամսվա զինծառայող էր, երբ Մհերը Գյումրիի զորամասից տեղափոխվել է Մատաղիսի զորամաս, իսկ վեց ամիս հետո երկուսին էլ տեղափոխել են Թալիշ։

«Իր ուզած Ղարաբաղն էլ եղավ, իր ուզած Թալիշ էլ հասավ։ Միշտ գոհ էր ամեն ինչից։ Միակ բանը, որից դժգոհում էր, կարոտն էր.... Նա ոչ միայն Արցախն է պահել, այլև՝ մեզ։ Արմանը մտածել է, որ իր տունն ու ընտանիքն է պաշտպանում, սահմանի էրեխու մտածելակերպն ուրիշ է»,- ասում է Արմանի մայրը։

Արմանի հայրը՝ Սանասարը, վառարանի մոտ նստած պատուհանից դուրս է նայում, ժամանակ առ ժամանակ շրջվում է դեպի մեզ, մի երկու բառ ասում։

«Էդպես էլ չասավ, որ կրակում են, հարցրի, ասաց՝ ամեն ինչ լավ է։ Չէր էլ ասել, որ վիրավոր է եղել, հոսպիտալից զանգել էր, ասում էր՝ ոտը ոլորվել է, բայց ես արդեն հասկանում էի՝ վիրավոր էր», - ասում է Սանասարը։

Արման Աթաբեկյանը ծնողների հետ վերջին անգամ հոկտեմբերի 17-ին է խոսել, երբ հրադադար էր հայտարարվել։ «Ասաց՝ մա՛մ, արձակուրդ են չէ՞ տալու, ասացի՝ հա բա ինչ են անելու, ցավդ տանիմ։ Կարոտել էր.... Ոչ ասում էր՝ կրակում են, ոչ ասում էր՝ հաղթում են կամ պարտվում, ոչ մի բառ»,-ասում է Նաիրան։

Արմանից բացի Աթաբեկյանները մի դուստր ունեն։ Որդուն վերջին անգամ տեսել են հունվարի 25-ին՝ զինվորական երդման ժամանակ։ Պատերազմի ժամանակ էլ տեսանյութերից մեկում են ճանաչել որդուն:

Որդու զոհվելու լուրը ծնողները հոկտեմբերի 22-ին են ստացել, զինակից ընկերոջից։ Արմանը զոհվել է բեկորային վնասվածքներից։

Արմանը մտադիր էր զինծառայությունից հետո հոր հետ զարգացնել մեքենաների վերանորոգման իրենց կետը։ Ամուսնանալու էր՝ ընտրյալ ուներ։

Մհեր Զուրաբյանը զոհվել էր հոկտեմբերի 2-ին՝ 19-ամյակը բոլորելուց երկու օր անց։ Ծննդյան օրն է վերջին անգամ խոսել ծնողների հետ։

«Պատերազմի առաջին օրը զանգեց, կրակոցի ձեներ էին լսվում, ասացի՝ դու էլ ես կրակո՞ւմ, պատասխանեց՝ անպայման, հաջորդ օրն էլ ասաց, որ շատ է կրակել, հոգնել է»,- պատմում է Մհերի մայրը՝ Լիանան։

Մհերը զորակոչվել էր 2019-ի դեկտեմբերին, զինկոմիսարիատից ասել են, որ կարող է ծառայության մեկնարկը 6 ամսով հետաձգել, հրաժարվել էր: Մինչ զորակոչվելը մասնակցել էր խոհարարական դասընթացի, մի քանի տեղ փորձել իր ուժերը։

«Որ զորակոչվեց բանակ, ասում էր՝ մամա, էնքան եմ ուզում համով-համով բաներ պատրաստել տղերքն ուտեն, երանի ինձ թողեն, ես ճաշերն եփեմ։ Շատ էր սիրում լավ ուտելիք պատրաստել, ֆուրշետներ էր սարքում», - պատմում է Լիանան։

Մհերի հորաքույրը՝ Նաիրա Նասիբյանն էլ ցույց է տալիս զարմիկի գրած բանաստեղծություններն, ասում, որ Մհերը կյանքով լի էր, ամեն ինչ հավեսով էր անում։ Որոշել էր ընկերոջ հետ բիզնես սկսել: Նա արևելյան մարտարվեստի էր տիրապետում, «Doqando»-ի սև գոտի ուներ:

«Որ զանգում էր, առաջինն ընկերներից էր հարց ու փորձ անում, բոլորից պիտի տեղեկանար, հետո նոր մեզնից հարցներ։ Մենք չէինք կարող պատկերացնել, որ ինքն էդքան ուժեղ էր, նիհարիկ, բոյով տղա էր։ Գերբնական ուժ էր ստացել տղես»,- ասում է տիկին Լիանան։

Որդու զոհվելու մասին ծնողները տեղեկացել են նրա զինակից ընկերոջից։ Մհերը զոհվել է Թալիշի դիրքերում։ Մարտական ընկերը պատմել է, որ դիրքում երեք հոգով են մնացել, զոհվել է նաև կապիտանը։ Նահանջի հրամանից հետո Մհերն է լիցքավորել նռնականետն ու կրակել։ «Զանգեցի էդ տղային, կմկմաց, ասացի՝ դու ասա, ես պատրաստ եմ, թե՝ ի՞նչ ասեմ, ես էլ մամա ունեմ, ես ձեր վիճակը պատկերացնում եմ, բայց Մհերն էլ չկա։ Ասաց՝ հանկարծ չափսոսաք, էդպիսի զինվոր հազարից մեկն է լինում։ Վերջին փամփուշտն էլ կրակել է, որ մենք դուրս գանք, երկուսին փրկել է, ինքը զոհվել»,- ասում է Լիանան։

Մհերի մոր խոսքով՝ նահանջի հրամանից հետո տղաները ժամանակ են ունեցել դիրքը լքելու համար, սակայն անծանոթ դիրքում չեն կարողացել առանց հրամանատարի կողմնորոշվել։

«Էնքան պլաններ ունեինք, մնում էր հետ գար, բայց․․․․ Միշտ ուրախ ձայնով էր խոսում, պատերազմի օրերին էլ ասում էր՝ լավ եմ։ Մարմինը շատ ենք ման եկել, նշաններից ենք ճանաչել՝ սապոգների համարից, գոտիից, խալերից»,- զրույցին միանում է Մհերի հայրը՝ Վրեժ Զուրաբյանը։

Մհերի մարմինը գտել են զոհվելուց 50 օր հետո, հուղարկավորվել է հայրենի գյուղում՝ մանկության ընկեր Արմանի հետ կողք-կողքի։

Ավելին

Արտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումները«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համարՓաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ ԿարապետյանԺողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավորՊահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունըՀայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը հայտարարեց, որ պայքարելու է ընդդիմության դեմ՝ Ալիևի սահմանադրությունն անցկացնելու համար. Նարեկ ԿարապետյանIDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համարՍենց որ շարունակեն ՀՀ֊ն վերանվանելու են ռեսպուբլիկա TRIPP. Արշակ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Դերենիկ ՄովսիսյանԱնցանկալի դասախոսներից ազատվելու «քաղաքակիրթ» մեթոդի և մեր անելիքների մասին. Մենուա ՍողոմոնյանԱյն ժողովուրդը, որը կորցնում է իր պատմական հիշողությունը, վտանգում է նաև իր ապագան. Մհեր ԱվետիսյանՆարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն ավարտվել է. երեխաների համակարգիչներն են առգրավվել. Կարեն ԿարապետյանՍա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասինՓաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարությունՀանրայինի լրատվական բաժինը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. Դավիթ ՍարգսյանԳագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին