Հայերեն
ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Իշխանափոխության կայծի հնարավորությունը տեսնում եմ, նույնիսկ հուսահատությունն ու հուսալքությունն են բերում ընդվզումի. Բագրատ Սրբազան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ» Սեփականության խլում՝ «շարադրությամբ». «Փաստ» Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ադեկվատությունն ընդդեմ արկածախնդրության. «Փաստ» 

«Հայ-թուրքական սահմանների բացումը դառնալու է Թուրքիայի հակահայկական քաղաքականության մեկ ուրիշ հարթակ, որին այս պահին Հայաստանը պատրաստ չէ». Թուրքագետ

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի բնորոշմամբ, անձամբ իր համար տարօրինակ է Մոսկվայում հունվարի 11-ին ստորագրված եռակողմ փաստաթուղթը որակել հայերի համար ինչ-որ շահ ենթադրող։

«Եթե նույնիսկ այդ շահը կա, ապա այն Հայաստանին տրվում է անասելի մեծ զիջումների, երկրի համար կարևորագույն խնդիրներից նահանջի արդյունքում։ Նույնիսկ բարոյական էլ չէ, այս պարագայում, երբ մեր զինվորների մի մասի աճյունը չեն հանձնել հողին, խոսել այդ զինվորների մահվան պատճառ դարձած պետության հետ շահեկան հարաբերությունների մասին։ Խոսել սահմանների ապաշրջափակման մասին և դրանից բխող տնտեսական շահերի մասին, այն պարագայում, երբ ներկայիս ապիկար իշխանությունները չեն կարողանում լուծել գերիների հարցը, հետպատերազմյան բազմաթիվ խնդիրներ, էլ չեմ խոսում պատերազմի սկսվելու և ընթացքի ժամանակ նրանց տգետ քաղաքականության հետևանքների մասին։

Բնականաբար, ես այստեղ Հայաստանին ուղղված շահ չեմ տեսնում, ավելի շատ այդ փաստաթուղթը համարում եմ կապիտուլյացիոն ռեժիմի շարունակություն՝ նոյեմբերի 9-ին փաստաթղթի շարունակություն, որը Հայաստանի համար պարտվողական, կապիտուլյացիոն նշանակություն ունեցող փաստաթուղթ է։ Ընդ որում, այդ փաստաթղթին Հայաստանի իշխանությունները հասցրել են իրենց ապիկար քաղաքականության արդյունքում։ Տարբեր փաստեր խոսում են այն մասին, որ մեր դաշնակից Ռուսաստանն անգամ փորձել է ավելի շուտ կանխել այդ ամենը և ստեղծել այլ փաստաթղթի հնարավորություն, սակայն այս իշխանությունների քաղաքականության հետևանքով ունենք այն, ինչ ունենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռուբեն Մելքոնյանը։

Հիշեցնենք, որ Մոսկվայում հունվարի 11-ին Փաշինյանը, Պուտինը և Ալիևը ստորագրել էին եռակողմ երկրորդ փաստաթուղթը, որը ենթադրում է տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակում։ Իշխանության ներկայացուցիչներն այն որակեցին՝ որպես դիվանագիտական հաղթանակ, իսկ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ այդ փաստաթուղթն ապագայի ավելի որոշակի տեսլական է տալիս իրենց։

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին և հայ-թուրքական սահմանի հնարավոր բացմանը, այն էլ՝ առանց նախապայմանների, թուրքագետը նկատեց՝ Հայաստանի պետականության դիրքորոշումն այն է եղել, որ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների առանց նախապայմանների, այսինքն՝ չի հրաժարվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցից, սակայն դա չի նշանակում, որ այդ երկրի հետ չպետք է հարաբերություններ հաստատել։

«Իրավիճակներն են տարբեր, օրինակ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը հարցը դիտարկում էր այսպես՝ համաձայնություն անհամաձայնության շուրջ, այսինքն՝ Հայաստանն ու Թուրքիան համաձայնվում են, որ իրենք ունեն անհամաձայնություն Հայոց ցեղասպանության հարցի շուրջ, բայց բացում են սահմանները և հաստատում են դիվանագիտական հարաբերություններ։ Ինչ վերաբերում է ներկայիս իրողություններին, ապա Թուրքիայի կողմից Հայաստանի սահմանի բացումն առաջին հերթին մեզ համար վտանգներ են։ Մենք որևէ կերպ հիմա պատրաստ չենք Թուրքիայի հետ սահմանի բացմանը ոչ իրավական առումով, որովհետև կան բազմաթիվ օրենքներ, որոնք պետք է վերախմբավորվեն, դրանք վտանգ են ներկայացնում ՀՀ-ի համար, քանի որ Թուրքիայի քաղաքացիներին կարող են տալ այնպիսի իրավունքներ, որոնք ուղիղ համեմատական են մեր պետականության անվտանգության հետ։ Մենք պատրաստ չենք հարկային, մաքսային օրենքների առումով, գյուղատնտեսական շուկան պաշտպանելու առումով, և այլն։ Կարծում եմ՝ հիմա Թուրքիայի հետ հապճեպ հարաբերությունների բարելավումը և սահմանների բացումը ոչ թե հայանպաստ է կամ հայկական դիվանագիտության հաղթանակն է, այլ թուրքական սպառնալիքների այլ փաթեթավորմամբ ներկայացնելու մի օրինակ է։ Հայ-թուրքական սահմանների բացումն ըստ էության դառնալու է Թուրքիայի հակահայկական քաղաքականության մեկ ուրիշ հարթակ, որին այս պահին Հայաստանը պատրաստ չէ»,- հավելեց Ռուբեն Մելքոնյանը։

Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ Հայաստանը երբևէ Թուրքիայի հետ պետք է հաստատի հարաբերություններ, որին պետք է պատրաստվի, սակայն այդ հարաբերությունները պետք է խարսխված լինեն արժանապատվության վրա։

Ըստ Ռուբեն Մելքոնյանի, վստահ չէ, որ Հայաստանի հետ սահմանների բացման դեպքում, Թուրքիան չի ստիպի հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից և չի պահանջելու հրաժարում հայկական պահանջատիրությունից կամ Կարսի պայմանագրի ճանաչում Հայաստանի կողմից։

Հարցին՝ արդյո՞ք պատմաբաններն անելիքներ չունեն իշխանության ներկայացուցիչներին հայոց պատմությանը ծանոթացնելու հարցում, մանրամասն ներկայացնելով, թե Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից Հայաստանն ու հայությունն ինչերի են ենթարկվել տարբեր ժամանակներում, Ռուբեն Մելքոնյանը պատասխանեց, որ պատմաբաններն այդ անելիքները գիտակցում են և փորձում են նաև տարբեր մեթոդներով, այդ թվում՝ մամուլի միջոցով ներկայացնել։

«Այստեղ մեկ խնդիր կա՝ իշխանություններն ականջալուր չեն լինում մասնագետներին ու պատմաբաններին, չեն ստեղծել այդ ֆորմատը, որով կարող են հարաբերվել մասնագետների հետ ու լսել նրանց կարծիքները։ Եվ ամենակարևորը՝ եթե նույնիսկ իրենց իշխանամետ պատմաբանների հետ հանդիպում էլ են, նրանց տեսակետները ռեալ քաղաքականության մեջ որևէ տեղ չեն գտնում։ Սա խոսում է մեկ բանի մասին՝ կա՛մ մեծամտություն՝ գումարած տգիտություն, երբ իշխանություններին թվում է, թե իրենք ամեն ինչ գիտեն, կամ հստակ ծրագիր, որը նրանք իրականացնում են, և որի համար մասնագետների խորհուրդները կարևորություն չունեն, որովհետև այդ ծրագիրն արդեն իսկ այլ մասնագետների կողմից հստակ մշակված է։

Նաև բարոյական խնդիր կա, պարտված և երկիրը նման վիճակի հասցրած իշխանության հետ, ես չգիտեմ, թե որ պատմաբանները կհամաձայնեն առողջ համագործակցության, որովհետև նրանք արդեն տապալել են այն բոլոր կարևոր ձեռքբերումները, որոնք մեր պետականությունն ուներ։ Հիմա ուշ է լսելու պատմաբաններին՝ թուրքերի և ադրբեջանցիների ցեղասպան քաղաքականության մասին, այն պարագայում, երբ նրանք այդ ցեղասպաններին թույլ են տալիս, որպեսզի սահմանը մոտեցնեն ընդհուպ մինչև ՀՀ քաղաքացու տանից 5 մետր հեռավորության վրա։ Իմ պարագայում այս իշխանության հետ որևէ համագործակցության եզր չեմ տեսնում, որովհետև գաղափարական առումով տարբեր դաշտերում ենք, իսկ այդ տարիքում տգիտության վերացումը, որն այս իշխանության շատ ներկայացուցիչներ իրենց մեջ հստակ կրում են, դժվար է»,- եզրափակեց Ռուբեն Մելքոնյանը։

Սեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն Մարուքյան«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցենՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումՀերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՄիջոցներ են հատկացվել սպորտի ոլորտում միասնական տվյալների բազայի ստեղծման համար Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան. Հիքմեթ Հաջիև Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահшմերձության պատկերը. Միկոյանը՝ Փաշինյանին Գոլեր խփող ֆուտբոլիստը երբեք խնդիր չի լինի թիմի համար․ Մբապեն պատասխանել է քննադատներին Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումըԿառավարությունը որոշում է ընդունել խաղողի մթերման գործընթացում խնդիրները մեղմելու մասին Հայաստանի վարչապետը մեկնաբանել է ռուսական գազի գնի հնարավոր բարձրացումը հանրապետության համար Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Անցյալի ապագան-Future of the past» էթնիկ նորաձևության միջազգային նախագիծը Team-ը՝ Tour of Armenia միջազգային հեծանվավազքի տեխնոլոգիական գործընկեր Կարճ ելույթս Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի փաստահավաք զեկույցի քննարկմանը․ Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանք, սոցիալական պատասխանատվություն և կայուն զարգացում Իշխանություններին հետաքրքրում է միայն գնաճը․ որքան շատ լինի, այնքան նրանց օգուտն է․ Հրայր ԿամենդատյանԱդրբեջանի նախագահը պաշտոնական հանդիպումների ժամանակ բացահայտ արհամարհում է մեր երկրի արժեքները․ Արմեն ՄանվելյանՅունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Իշխանությունները փոքր քայլերով վերացնում են մեր երկրի էլիտան․ Ատոմ ՄխիթարյանՀանձնելով Տիգրանաշենը` Փաշինյանն Ադրբեջանի առջև բացում է Հայաստանի դարպասը․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գնալով ավելի են խզվելու․ Էդմոն ՄարուքյանՄենք պետք է չհանձնվենք և շարունակենք մեր արդար պահանջը Արցախի վերադարձի համար․ Ցոլակ ԱկոպյանՆիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան