Բժիշկը նշել է COVID-19-ից ոչ պակաս վտանգավոր հիվանդության մասին
Ավելին՝ Newsarm.live
Բժիշկ և հաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը նշել է, որ մեկ տարվա ընթացքում ճարպակալման հետ կապված խնդիրներից մահացել է ավելի քան 20 մլն մարդ: Նյութը վերցրել ենք gazeta.ru կայքից:
Մյասնիկովի համաձայն՝ Երկրի բնակչության գրեթե 40%-ը տառապում է ավելորդ քաշից, ինչը առաջացնում է դիաբետ, ինֆարկտ, ինսուլտ և ուռուցքաբանական հիվանդություններ:
-Հետաքրքիր է, որ մեկ տարվա ընթացքում COVID-19-ի 1,5 մլն զոհերին զուգահեռ, սովից մահացել է 10 մլն, իսկ ճարպակալման հետ կապված խնդիրներից՝ ավելի քան 20 մլն մարդ, - նշել է բժիշկը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը