Ուժգին երկրաշարժ է եղել
5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հարավում։ Այս մասին հայտնում է Իրանական սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի օջախը գտնվում է 19 կմ խորության վրա։ Էպիկենտրոնը գտնվում է Խորմոզղան նահանգում։ Ավերածությունների, զոհերի եւ տուժածների մասին հաղորդումներ չկան։