Հայերեն
Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան Առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Մեր փոխարեն պարտք են վերցնում, մեր գրպանից մարում․ Տիգրան Դումիկյան ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ»

Թող ոչ ոք իմ ապրումները չունենա, ոչ մի երեխա որբ չմնա, ոչ մի կին այրի չդառնա


Hraparak.am-ը գրում է․


Եռաբլուրի բարձունքը Թամարայի ամենօրյա ճամփան է, իսկ ամուսնու շիրիմը՝ նրա ամենամտերիմ ու իմաստուն խորհրդատուն, ուր գնում է Վարդանին զգալու, խորհուրդ ստանալու, խնդիրների մասին պատմելու։ Հետո վերադառնում է տուն՝ հաջորդ օրն այնտեղ շտապելու սպասումը սրտում: Թամարայի ու Վարդանի սիրո հնգամյա պատմությունն ընդհատվեց նոյեմբերի 7-ին՝ Շուշիում, սակայն Վարդանի հանդեպ նրա սերն ու կարոտը շարունակում են աճել ու աճել՝ չտեղավորվելով 23-ամյա կնոջ սրտում: Նա ապրում է հանուն մեկամյա Արփիի, որի տարեդարձից ժամեր անց է զոհվել հայրը, ու Արփին հենց այդ օրն սկսել է կանչել՝ «պապա՜»: «Սա՜ղ մեր սրտով ա, սա՜ղ լավ ա լինելու, շատ քիչ բան ա մնացել, հեսա հետ ենք գալու»՝ վերջին խոսակցությունն է եղել: Վարդանը նույն օրը՝ ժամեր անց, խոսել է կնոջ եղբոր հետ. «Վիրավոր եմ, Թամուշիս չասեք, Արփիիս էլ լավ կնայեք, երեւի թե չգամ, Թամուշիս տիրություն կանեք, չի դիմանա»:

Հետ ենք գալու…

23-ամյա այրին պատմում է ամուսնու մասին, մի պահ լռում է, մեկ էլ Վարդանի հանդեպ սիրուց ջերմանում, ժպտում… հետո նրա չլինելու կսկիծը հաղթում է ջերմ հիշողություններին, ու Թամարան նորից լռում է՝ կուլ տալով արցունքները…

Վարդանը շատ ուրախ է մեկնել պատերազմ: Թամարան հպարտությամբ է պատմում ամուսնու հայրենասիրության, նվիրումի մասին. «Գնալու ենք, հաղթելու ենք, հետ ենք գալու»: «Ինքն ինձ խնդրել էր, որ արցունքով չճանապարհեմ, ես իրեն ժպիտով ճանապարհեցի՝ մտածելով, որ, իրոք, հետ է գալու: Վերջին մեր գրկախառնությունը մեր հինգ տարվա սիրո ամենաամուր գրկախառնությունն էր. էնքա՜ն ամուր էր գրկել…
Նոյեմբերի 14-ին էր բոթաբեր զանգը…
- Փնտրո՞ւմ եք Վարդան Նորիկի Մնացականյանին:
- Այո՛, ո՞ւմ հետ եմ խոսում:
- Դատաբժշկի:
Ու ես… ես հասկացա. Վարդանս չկա…»։
Վարդանին հուղարկավորել են նոյեմբերի 17-ին՝ Եռաբլուրում: Նոյեմբերի 7-ից մինչեւ նոյեմբերի 14-ը հարազատները բոլոր հնարավոր վայրերում փնտրել են նրան։ «Հիվանդանոց չի եղել, որտեղ Վարդանին չենք փնտրել ամեն ժամ, ամեն րոպե»,-պատմում է կինը:

Հավատով ու սպասումով…

Այդ օրերի ապրումներս սարսափելի էին. ոսկորներս կոտրվում էին: Մտածում էի, որ չկա, բայց վախենում էի արտահայտվել: Լավագույն բանը, որ մտքովս անցնում էր՝ ինքը ստացել է ծանր վնասվածք ու անգիտակից է: Եթե գիտակցություն ունենար, անպայման կզանգեր: Ինքը գիտեր, որ եթե մի ժամ զանգը ուշացնում է, իմ մոտ տագնապ է սկսվում: Չէի ուզում հավատայի, որ ինքը չկա: Վարդանի մարմինը չեմ տեսել: Գիտե՞ք՝ դա սարսափելի է: Ու դրա համար ես իրեն դեռ սպասում եմ: Մեր պուճուրը պապային հիշում է: Երբ հարցնում եմ՝ պապան որտե՞ղ է, նայում է պապայի նկարներին: Եթե տան ուրիշ անկյունում ենք, ձեռքս բռնում, տանում է պապայի նկարի մոտ: Անընդհատ «պապա» է ասում: Վարդանն ասում էր․ «Հենց աղջիկս ասի «պապա», ես էդ ժամանակ հետ կգամ»: Նոյեմբերի 2-ից անընդհատ փորձում էի սովորեցնել Արփիին, որ «պապա» ասի: Չէր ասում. նոյեմբերի 7-ին՝ առաջին անգամ, ասեց։

Մեր փոքրիկին հայրենասիրական երգերի տակ քոչարի էր սովորեցնում, ասում էր՝ որ մեծանա, աղջկաս հետ քոչարի եմ պարելու, այսինչ տեղն եմ տանելու Արփիիս: Նպատակ ուներ՝ Արփիի մեկամյակը մեծ նշելու, բայց տարեդարձին Շուշիում էր, իսկ հաջորդ օրը զոհվեց: Զանգեց ինձ, ասաց․ «Կապ չունի, Թամո՛ւշ, որ էդտեղ չեմ, Արփիիս ծնունդը կնշես»: Նոյեմբերի 6-ին տղաներին ասել է․ «Տղե՜րք, շնորհավորե՜ք ինձ, էսօր աղջիկս 1 տարեկան ա դառնում»:

Եռաբլուրը, Արփին…

Նոր տարին անցկացրի ամուսնուս կողքին՝ Եռաբլուրում: Արփիին չէի տարել, չեմ ուզում սթրես տանի: Ես դեռ պատրաստ չեմ: Երբ հոգեպես պատրաստ լինեմ իրեն բացատրել, թե որտեղ է իր պապան, գոնե կարողանամ լացս զսպել, կտանեմ պապայի մոտ… միայն թե կարողանամ լացս զսպել, ինձ կառավարել, որ իր համար այսքան դադարից հետո հոր հետ հանդիպումը սարսափելի չլինի: Վերջապես՝ փոքրիկ է, ու դա ամենասարսափելին է իր համար: Այս ամեն ինչի ամենամեծ տուժողը ես ու իմ փոքրիկն ենք: Ու հիմա իմ համար սարսափելի է այն միտքը, որ ես իրեն պիտի մի օր բացատրեմ, թե որտեղ է իր հայրը, թե ինչու է գնացել: Ամեն անգամ, երբ զույգեր եմ տեսնում՝ իրենց բալիկների հետ, սարսափում եմ աղջկաս աչքերի մեջ նայել: Վախենում եմ, որ գալու է մի պահ, ու ես չեմ կարողանալու խոսել… Աղջիկս շատ նման է ամուսնուս, ու փորձում եմ կարոտս խեղդել նրա մեջ, բայց, մեկ է՝ վախենում եմ, վախենում եմ հետոյից, վախենում եմ, որ կհարցնի…Վարդանը երազում էր Արփիին տեսնել ոստիկանի համազգեստով: Ապրիլի 16-ին ոստիկանի օրն է, հագուստը կարել կտամ, ու հենց այդ օրը կգնանք Արփիի պապայի շիրիմին:
Ամուսնուս հրամանատարը երբ եկավ մեր տուն՝ համազգեստով, գիտե՞ք՝ սարսափելի էր, Արփիս փաթաթվել էր այդ մարդուն ու փորձում էր հոր կարոտն առնել համազգեստից… այդ պահը չեմ կարողանում մոռանալ: Երբ իրենք տուն մտան, Արփին հորն էր փնտրում, դռանն էր նայում, որ իր պապան էլ կգա:

Կարմիր վարդեր՝ իր փոխարեն
Դեռ շոկից դուրս չեմ եկել: Իմ համար սարսափելի օրեր շատ են եղել, բայց առանձնահատուկ էր ծննդյանս տարեդարձը: Ամեն տարեդարձիս կարմիր վարդերով իմ Վարդանը գալիս էր…ծննդյանս օրը կարմիր վարդեր վերցրի, գնացի ամուսնուս մոտ… իր փոխարեն: Ինքն ինձ խոստացել էր՝ պատերազմից վերադառնալիս կարմիր, վայրի վարդերով գալ… չեկավ…
Կյանքս առանց Վարդանի դժոխքի է նման: Շրջապատված եմ շատ մարդկանցով, բայց ես մենակ եմ: Գիշերը ինքս ինձ հետ մենակ եմ մնում ու արցունքներով թեթեւանում, բայց մարդկանց մոտ փորձում եմ չարտասվել, ուժեղ ձեւանալ, ցույց տալ, որ մենակ չեմ, որ ես ամեն ինչ կարող եմ անել փոքրիկիս համար: Բայց երբ տեսնում ես մարդկանց ու մտածում, որ որոշ ժամանակ առաջ իրենց շարքում ինքն էլ կար՝ կողքդ նստած… սարսափելի է: Գիշերը գոնե արցունքները փրկում են ինձ, հույզերս կարողանում եմ արտահայտել: Ամեն պահը դժվարության մի նոր փորձություն է, որն անցնում եմ…

Ինչո՞ւ հենց մե՛նք

Հաճախ եմ հարցնում՝ ինչո՞ւ հենց մենք: Երեւի մեր սերն այս երկրագնդից մեծ էր. կա՛մ երկրագունդը պիտի կործանվեր, կա՛մ մեր սերը: Որովհետեւ մեր սերն անկշիռ ու անեզր էր… մեր սերը չկարողացավ տեղավորվել այս երկրագնդի մեջ, մեր սերն այս կյանքում տեղ չունեցավ: Մենք, իրոք, մեզ երջանիկ ենք համարել, հասցրել ենք երջանկանալ… Բայց թե ինչու ե՛ս մենակ մնացի, ա՛յ, դա չգիտեմ… Ես իմ ամեն զգացածն իրեն ասել եմ, մեր ամեն ապրած պահը տեսանկարահանել եմ: Իր հետ հուշերն այնքա՜ն շատ են: Ինքն է ինձ սովորեցրել ապրել: Հիմա ես առանց Վարդանի ո՞նց ապրեմ: Ինձ համար ապրելը երջանկությունն է, ես չեմ համարում, որ բոլորն ապրում են. շնչել, դեռ չի նշանակում ապրել: Ես իր հետ եմ հասունացել:

Մենակ՝ այս մեծ աշխարհում

Գրեթե ամեն օր գնում եմ իր մոտ՝ Եռաբլուր: Հարմար պահ եմ գտնում ու գնում: Ամեն ինչից նեղվում եմ: Իր հետ եմ կիսվում, իրենից եմ խորհուրդ հարցնում: Երբ տուն եմ վերադառնում, ինձ թվում է՝ այդ խնդիրն արդեն լուծում է ստացել: Ինձ թվում է՝ ես իրեն ասացի, ինքն ինձ լուծումը տվեց, ինքն ստիպեց ապրել: Ամեն վայրկյան ինքն իմ հետ է: Մինչեւ լուսադեմ արթուն եմ, չեմ կարողանում քնել: Ինքն ինձ ամեն առավոտ՝ ժամը 6-ին, հաղորդագրություն էր գրում հերթապահությունից կամ պատերազմի օրերին: Հիմա ես ամեն առավոտ՝ նույն ժամին, իր հեռախոսահամարով ինձ նույն հաղորդագրությունն եմ ուղարկում, որ կարողանամ ապրել․ «Բարի լո՜ւյս, սե՜րս, քեզ շա՜տ եմ սիրում, համբուրում եմ, շուտով տուն կգամ»: Ուզում եմ, որ իմ ու Արփիիս ճակատագրին ոչ ոք այլեւս չարժանանա, թող ոչ ոք իմ ապրումները չունենա, ոչ մի երեխա որբ չդառնա, ոչ մի կին անտեր չմնա, այրի չդառնա…:

ՀԳ. Վարդան Նորիկի Մնացականյան՝ ՀՀ Ոստիկանության զորքերի ծառայող, Թալինի շրջանի Կարմրաշեն գյուղից: Ռազմաճակատ մեկնել է 2020 թվականի նոյեմբերի 2-ին, զոհվել է Շուշիում, նոյեմբերի 7-ին՝ բազմաթիվ վիրավորումներ ստանալուց հետո:

Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումները«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԱրտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համարՓաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար ՂազարյանՌեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԶանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՍամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութՆիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ ԿարապետյանԺողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավորՊահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունըՀայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը հայտարարեց, որ պայքարելու է ընդդիմության դեմ՝ Ալիևի սահմանադրությունն անցկացնելու համար. Նարեկ ԿարապետյանIDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համարՍենց որ շարունակեն ՀՀ֊ն վերանվանելու են ռեսպուբլիկա TRIPP. Արշակ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Դերենիկ ՄովսիսյանԱնցանկալի դասախոսներից ազատվելու «քաղաքակիրթ» մեթոդի և մեր անելիքների մասին. Մենուա ՍողոմոնյանԱյն ժողովուրդը, որը կորցնում է իր պատմական հիշողությունը, վտանգում է նաև իր ապագան. Մհեր Ավետիսյան