«Բավարիայի» ղեկավար․ Չեմպիոնների լիգայի խնդիրը ձանձրալի խմբային փուլն է
Գերմանիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող «Բավարիայի» կառավարման խորհրդի նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն ՈւԵՖԱ-ին կոչ է արել բարեփոխել Չեմպիոնների լիգայի ձեւաչափը։
«Չեմպիոնների լիգայի գլխավոր խնդիրը ձանձրալի խմբային փուլն է։ Ես գիտեմ, որ ՈւԵՖԱ-ն աշխատում է մի ծրագրի ուղղությամբ, որը թույլ կտա խմբային փուլը դարձնել ավելի հետաքրքիր։ Վստահ եմ, որ մարդիկ կհավանեն այդ փոփոխությունները։
Անցած մրցաշրջանում քառորդ եզրափակիչից հետաքրքիր էր։ ԱՄՆ-ում Սուպերբոուլը լավ օրինակ է։ Ես կողմ եմ այդ տարբերակին»,- Ռումենիգեի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում կորոնավիրուսի համավարակի հետեւանքով քառորդ եզրափակիչից դիմակայությունները մեկ հանդիպումով էին։