«Twitter»-ն արգելափակել է «Спутник V» պատվաստանյութի պաշտոնական էջը
Ավելին՝ Newsarm.live
«Twitter» սոցիալական ցանցն արգելափակել է կորոնավիրուսի դեմ ռուսական «Спутник V» պատվաստանյութի պաշտոնական էջը: Նյութը վերցրել ենք lenta.ru կայքից:
Այս քայլի պատճառներն առայժմ անհայտ են, սակայն էջ մուտք գործելիս անսովոր ակտիվության մասին ստանդարտ նախազգուշացում է արվել:
Ռուսաստանի ուղղակի ներդրումների ֆոնդը հաղորդել է, որ այդ էջի միջոցով բացահայտորեն կիսվել են պատվաստանյութի վերաբերյալ տեղեկատվությամբ և այն մասին, թե ինչպես է այն գործում: Դեռ ավելին՝ այդ էջի շնորհիվ՝ հաջողվել է համաձայնության գալ բրիտանական «AstaZeneca» ընկերության հետ՝ «Спутник V»-ի բաղադրիչի օգտագործման և համատեղ կլինիկական հետազոտություններ անցկացնելու վերաբերյալ:
Արգելափակումից կես ժամ անց, էջը վերականգնվել է:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը