Հեղափոխական 2018 թվականին Ադրբեջանից 211 միլիոն դոլար են ուղարկել Հայաստան. ովքեր են ստացել այդ գումարը
Համաշխարհային բանկի տեղեկությոններով, 2018 թվականի ընթացքում Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 211 միլիոն դոլար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Թերեզա Մխիթարյանը:
Համեմատության համար՝ 2017 թվականին ուղարկվել է 7 միլիոն դոլար:
«Այն բանից հետո, երբ ԱԱԾ-ն պարզի այդ գումարը ստացողների անունները, ամբողջ փազլը կհավաքվի, բոլորը կիմանան, թե ինչպես են վաճառել ու վաճառում մեր երկիրը:
Նույն 2018 թվականին ԱՄՆ-ից Հայաստան է ուղարկվել 156 միլիոն դոլար, Վրաստանից՝ 17 միլիոն, իսկ 2017-ին՝ 4 միլիոն:
Ռուսաստանից 2018-ին Հայաստան է ուղարկվել 800 միլիոն դոլար:
Բոլոր այս փոխանցումները ոչ առևտրական են»,-գրել է նա: