Գարիկը միշտ հպարտ է եղել, էդ հպարտությամբ էլ իր սպաների հետ զոհվել է, 13-ն էլ՝ անօդաչուի մի հարվածից
IRAVABAN.net-ը գրում է.
«Ես փոքրուց էլ իրեն սովորեցրել էի, որ լինի ինքնուրույն, համարձակությունը միշտ լինի, էդպես էլ ինքը մեծացավ»,- պատմում է արցախյան պատերազմում զոհված Գարիկ Ավետիսյանի մայրը՝ Գոհար Բաբայանը:
«Հենց առաջին զորահավաքի ժամանակ ընկերներով որոշեցին, որ պետք է առաջինը գնան, ասաց՝ մամ պետք է առաջինը գնամ, առաջինն էլ գամ».- պատմում է մայրը:
Գարիկ Ավետիսյանը զոհվել է հոկտեմբերի 17-ին Մատաղիսում, ծնվել է 2001 թվականի ապրիլի 2-ին: