Լսիր, դավաճան, մի հասցրու այն վիճակին, որ բոլորս անզոր լինենք կանխելու քաղաքացու իրական վրեժի իրագործումը.Արսեն Բաբայան
Արսեն Բաբայանը իր ֆեյսբուքյան էջում գրում է՝
Վերջին 20 օրերի ընթացքում շփվել եմ հազարավոր մարդկանց հետ: Նրանք դժգոհում են մեր գործողություններից: Նրանք պահանջում են կտրուկ քայլերի դիմել և հաշվի չառնել սահմանադրական կարգն ու օրենսդրությունը: Նրանք պնդում են, որ սահմանադրական կարգը տապալած, պետական դավաճանություն գործած նիկոլի նկատմամբ գործողությունները չեն կարող լինել օրինական ու իրավական: Նրանք տողատակով պահանջում են հարցը լուծել անգամ զենքի ուժով:
Երեկ արդարադատության նախարարության դիմաց մի խումբ քաղաքացիներ մոտեցան: Նրանք մի հարցում համաձայն են նիկոլի հետ: Ասում են՝ այո, եկել է քաղաքացու վրեժի ժամանակը, բայց դրա մասին անամոթաբար խոսում էր դավաճան նիկոլը:
Նկատում եմ, որ կամաց-կամաց ինձ համար անհնար է դառնում մարդկանց օրինական դաշտում պահելը:
Լսիր, դավաճան, մի հասցրու այն վիճակին, որ բոլորս անզոր լինենք կանխելու քաղաքացու իրական վրեժի իրագործումը: Ռադ եղիր, նիկոլ, մարդկանց մտքերն ու ձեռքերը մի արյունոտիր: