Զինվորները հրաժարվում են մեկնել Արցախ. քաշքշուկ ինստիտուտի դիմաց (տեսանյութ)
Ժամկետային զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ` պահանջով, որ իրենց զավակներին չտանեն Արցախ, քանի որ չկան անվտանգության երաշխիքներ:
Ծնողներից մեկը լրագրողներին ներկայացրել է առավոտյան իրենց կողմից արված մի նկարահանում, որտեղ երևում է, թե ինչպես է սպան զինծառայողներից մեկին քաշքշում: Հիշեցնենք, որ ծնողները նշում են՝ զինծառայողները ևս հրաժարվում են մեկնել Արցախ:
Մանրամասները՝ տեսանյութում