ԱՀԿ-ն գնահատել է կորոնավիրուսի նոր շտամի տարածումը Եվրոպայում
ՀասարակությունԱռողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) գնահատել է կորոնավիրուսի նոր շտամի տարածման մասշտաբները: ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն հաղորդել է, որ շտամը հայտնաբերվել է Եվրոպայի 22 երկրներում: Այս մասին գրել է «ТАСС»-ը:
-Բոլոր վիրուսների նման, COVID-19-ը ժամանակի ընթացքում փոփոխվել է, - նշել է Կլյուգեն:
Բյուրոյի տնօրենը բացատրել է, որ չնայած կորոնավիրուսի «բրիտանական» շտամի առավել վարակիչ լինելուն և ավելի արագ տարածվելուն՝ նրա առաջացրած հիվանդությունը չի փոխվել: Կլյուգեն շեշտել է, որ երեխաները դեռևս ռիսկային խմբում չեն գտնվում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը