Հասցրիք այս աստիճանի մեր ժողովրդին, որ մարդն իր տունը հրդեհի.Շուռնուխցիները վառում են իրենց տները.Տեսանյութ
Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի բնակիչները վառում են իրենց տները, որպեսզի թուրքը ոտք չդնի իրենց տուն։ Այս մասին այսօր՝ հունվարի 4-ին, ուղիղ եթերի ժամանակ ասաց շուռնուխեցի Արարատ Աղաբեկյանը։
«Թասիբով շուռնուխեցին վառեց իր տունը։ Վառեց, որ թուրքի ձեռքին չմնա։ 30 տարվա այս ազատագրված մեր հողերը չենք թողելու թուրքին, մեր ուժն էս ա պատում, մենք՝ հասարակ մարդիկս, էս ենք կարողանում անել։ Բերեցիք, հասցրիք այս աստիճանի մեր ժողովրդին, որ մարդն իր տունը հրդեհի, թքեմ ձեր երեսին։ Թուրքը երբեք չպիտի ոտքն այդ տուն դնի ու ապրի։ Այս ղեկավարությունն ինչ էլ ուզի անել, ինչքան էլ սրբապղծություն անի, երբեք չի կարող սյունյաց աշխարհը հանձնել»,- ասաց նա։
blob:https://www.facebook.com/6338c3e2-10f1-42ca-a0eb-7a7556fd3f00