Գերմանիայի տասնյակ բանկեր փողերի լվացման սպառնալիքի պատճառով ինտենսիվ հսկողության ներքո են
Գերմանիայի ավելի քան 30 բանկեր ինտենսիվ հսկողության ներքո են՝ փողերի լվացման հնարավորություն թույլ չտալու համար: Խոսքը տարբեր ոլորտներից ֆինանսական ինստիտուտների «խայտաբղետ խառնուդի» մասին է, Börsen-Zeitung գործնական պարբերականին ասել է Ֆինանսական հատվածի հսկողության դաշնային գերատեսչության ներկայացուցիչ Տորստեն Պյոցշը:
Այս գործընթացի մասին հայտնի է դարձել գրեթե մեկ տարի առաջ: Այս ընթացքում բանկերի թիվը, որոնց նկատմամբ այն կիրառվում է, զգալիորեն աճել է:
«Եթե Գերմանիան համարենք փողերի լվացման իսկական դրախտ, ապա դրախտում ավելի ու ավելի անհարմարավետ է դառնում»,- նշել է Պյոցշը:
Գերմանիայի ֆինանսական հատվածն ընդհանուր առմամբ այդպիսի հանցագործությունների դեմ պայքարին լավ է պատրաստված տեղեկությունների բարելավված փոխանակման, ռիսկերի մասին ավելի մեծ իրազեկվածության եւ ֆինանսական գործարքների հետաքննության գերատեսչության (Financial Intelligence Unit, FIU) ընդարձակման շնորհիվ: Սակայն սպառնալիքի մակարդակը շարունակում է բարձր մնալ, հավելել է փորձագետը, փոխանցում է DW-ն: