Հայտնի են երկարակեցությանը նպաստող մթերքները
Բուսական ծագում ունեցող մթերքները տարբերվում են բազմաթիվ օգտակար հատկություններով: Դրանք նաև նպաստում են երկարակեցությանը: Այս մասին գրել է «Express»-ը: Հոդվածը վերցրել ենք «РИА Новости»-ից:
Ցուցակում տեղ է գտել խաչածաղկավոր բանջարեղենը, որը վնասակար նյութերն օրգանիզմից դուրս բերելու հատկություն ունի: Դրա պարբերական օգտագործման դեպքում սկսվում է օրգանիզմի ինքնամաքրման բնական գործընթացը: Բանջարեղենը նվազեցնում է չարորակ ուռուցքների ձևավորման և վաղաժամ մահվան հավանականությունը:
Օգտակար մթերքների շարքում բժիշկները նշել են բրոկկոլին, բրյուսելյան կաղամբը, ծաղկակաղամբը, տերևային ճակնդեղը (մանգոլդը), գոնգեղը, շաղգամը և վասաբին (ճապոնական էվտրեմա):
Լավագույն արդյունքին հասնելու համար, խորհուրդ է տրվում օրական հինգ բաժին բանջարեղեն օգտագործել:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը