14 մարդ թունավորման ախտանիշերով, աղիքային գանգատներով դիմել է Նոյեմբերյանի ԲԿ
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարականով՝ ջրի որակին ներկայացվող պահանջների խախտումների պատճառով շտապ դադարեցվել է Նոյեմբերյան խոշորացված համայնքի Ջուջեւան բնակավայրը սնուցող աղբյուրներից մեկի ջրամատակարարումը։ Այս մասին հաղորդում է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը։
«Նախորդիվ Ջուջեւան, Կոթի, Բաղանիս, Ոսկեւան, Կողբ գյուղերից 14 մարդ թունավորման ախտանիշերով, աղիքային գանգատներով դիմել է Նոյեմբերյանի ԲԿ, որտեղից 8-ը դուրս է գրվել, 6-ը շարունակում է ստանալ բուժօգնություն։
ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ-ից ԱԱՏՄ-ին տրամադրված տեղեկատվության համաձայն՝ նրանց օգտագործած ջրից կատարվել է նմուշառում, փորձաքննության արդյունքները ցույց են տվել ջրի որակի շեղումներ։