Մահացել է հայտնի ֆրանսիացի մոդելավորող Պիեր Կարդենը
99 տարեկանում մահացել է ֆրանսիացի մոդելավորող Պիեր Կարդենը։ Այս մասին հայտնում է «Ֆրանսպրեսս» գործակալությունը։
Կարդենը բարձր նորաձևության ժամանակակից աշխարհի հիմնադիրներից է, 1960 թվականին նա առաջինն է հանրությանը ներկայացրել տղամարդկանց հագուստի հավաքածուն, առաջիններից էր նաև, ով առաջարկել է յունիսեքս ոճը, և առաջինն է, ով դիզայներական ապրանքները սկսել է վաճառել մասսայական խանութներում։
Կարդենը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Կարմիր խաչի կամավորականներից էր։ 2018 թվականին նրա ունեցվածքը գնահատվել է 800 միլիոն դոլար։