Միայնակ մայրը չի կարողանում վճարել էլեկտրաէներգիայի 6500 դրամ վարձը. նա օգնություն է խնդրում
Բյուրեղավան քաղաքում բնակվող 33-ամյա միայնակ մայր Ալվինա Հովհաննիսյանը դժվարին կացության մեջ է հայտնվել: NEWS.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ չի կարողանում վճարել էլեկտրաէներգիայի վարձը, որը կազմում է 6500 դրամ:
«Էս երկու օրը երեւի կանջատեն լույսը, երեխու համար օգտագործված համակարգիչ եմ գնել, քիչ-քիչ գումարը փակվում եմ, ու ինտերնետ եմ միացրել, որ դասերը անի: Բայց որ անջատեն լույսը, չգիտեմ` ինչ եմ անելու, չեմ ուզում՝ երեխես դասերից հետ ընկնի»,-ասաց նա:
Ալվինան պատմեց, որ ստանում է 23500 դրամ նպաստ, սնունդ է գնել, ինտերնետի գումար է պահել, որ օրական 200 դրամ վճարի եւ ձեռքին մնացել է 4500 դրամ գումար:
Նրանք, ովքեր ցանկանում են օգնել Ալվինա Հովհաննիսյանին, կարող են կապվել նրա հետ կարող եք հետեւյալ հեռախոսահամարով` 098 74-88-85: