ՏՄՊՊՀ-ն հորդորում է տնտեսվարողներին ձեռնպահ մնալ ամանորյա զեղչերին եւ ակցիաներին առնչվող խախտումներից
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին Ամանորին հաճախակի կիրառվող զեղչերի եւ ակցիաների ընթացքում խստիվ պահպանել տնտեսական մրցակցության պաշտպանության օրեսդրության դրույթները:
«Մասնավորապես ձեռնպահ մնալ՝
. ապրանքների գների նկատմամբ գործող զեղչերի վերաբերյալ թերի, կեղծ կամ ոչ լիարժեք տեղեկատվություն հրապարակելուց,
. մինչեւ զեղչի հայտարարումն ապրանքի գինն արհեստականորեն նախապես բարձրացնելուց, այնուհետեւ մինչեւ գնի բարձացումը սահմանված գնով վաճառելուց եւ այլն:
Հանձնաժողովը եւս մեկ անգամ հիշեցնում է, որ նշված բոլոր գործողությունները հանդիսանում են անբարեխիղճ մրցակցության դրսեւորումներ, որի համար տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ կարող է նշանակվել տուգանք տվյալ իրավախախտմանը նախորդող տարվա հասույթի մինչեւ 5 տոկոսի չափով:
Նմանատիպ խնդիրների դեպքում կարող եք դիմել Հանձնաժողով»։