Սա լկտի սուտ է, որը նպատակ ունի վարկաբեկել գործարանի անունն ու ղեկավար կազմը. Կարեն Ավոյան
ՀասարակությունԵս՝ Կարեն Ավոյանս պաշտոնապես հերքում եմ լուրերն այն մասին, թե իբր Արարատցեմենտ Փ.Բ.Ը. գործարանն աշխատակիցներին ստիպողաբար տանում է ցույցերին և ակցիաներին մասնակցելու: Սա լկտի սուտ է, որը նպատակ ունի վարկաբեկել գործարանի անունն ու ղեկավար կազմը։
Դա կարող է փաստել ցանկացած աշխատող: Գործարանն ունի մոտ 1200 աշխատող, բոլորն ունեն քաղաքական տարբեր հայացքներ, և դա երբևէ պատճառ չի հանդիսացել թե՜ գործնական, և թե՛ մարդկային հարաբերությունների խաթարման համար։ Լրատվականներին խորհուրդ կտամ անտեղի շահարկումներ չանել, չհիմնավորված փաստարկներից զերծ մնալ, և էժան ասեկոսեներով չթունավորել առանց այն էլ լարված մթնոլորտը։
OkCancel