Նիկոլ Փաշինյանը կարևոր լուր է հայտնում
ՔաղաքականությունՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սրանք Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքի հավելվածներում Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան գյուղերի սահմանագծերի նկարագրություններն են։
Հավելվածները օրենքի անբաժանելի մասն են։ Այս օրենքը ընդունվել է 2010 թվականին։
Դրանով սահմանվել է, որ Շուռնուխից ու Որոտանից արեւելք ընկած սահմամագծերը Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանն է։ Օրենքի ընդունման պահին այդ տարածքները եղել են ԼՂՀ հսկող 2010 թվականին օրենքին կողմ են քվեարկել ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ խմբակցությունները։
Այսօր ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն մեզ մեղադրում են իրենց ընդունած օրենքով գծանշված սահմանը որպես սահման ընդունելու մեջ։