Հայերեն
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան

Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակը

Մշակույթ

Այսօր լրանում է անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Սվետլանա Նավասարդյանի ծննդյան 80-ամյակը: Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Սվետլանա Նավասարդյանը հայ դաշնամուրային կատարողական արվեստի ականավոր ներկայացուցիչներից է, որի բացառիկ տաղանդը, կատարողական ինքնատիպ ձեռագիրը և երաժշտական խորաթափանցությունը նրան ճանաչում ու հեղինակություն են բերել միջազգային երաժշտական ասպարեզում։

Ծնվել է 1946 թվականին՝ Ալավերդիում, երաժշտությունն ու արվեստը գնահատող ընտանիքում։ Նախնական երաժշտական կրթությունը ստացել է հայրենի քաղաքում, ապա ուսումը շարունակել Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում և Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջում:

1964-1968 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Վաչե Ումր-Շատի դասարանում, այնուհետև կատարելագործել վարպետությունը Մոսկվայի Պ. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում՝ նշանավոր դաշնակահար և մանկավարժ Յակով Զակի ղեկավարությամբ։ Կոնսերվատորիան ավարտել է 1971 թվականին, իսկ 1973 թվականին՝ ասպիրանտուրան։

Սվետլանա Նավասարդյանի միջազգային ճանաչումը սկսվել է դեռևս երիտասարդ տարիներից։ Նա դարձել է Ռոբերտ Շումանի անվան միջազգային դաշնամուրային մրցույթի դափնեկիր (1966), Յոհան Սեբաստիան Բախի անվան միջազգային մրցույթի դափնեկիր (1968), Բրյուսելի Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթի մրցանակակիր (1972) և Սիդնեյի միջազգային դաշնամուրային մրցույթի դափնեկիր (1977)։

Այս հաջողությունները ճանապարհ են բացել դեպի աշխարհի հեղինակավոր համերգասրահներն ու միջազգային երաժշտական փառատոնները։

Անվանի դաշնակահարը համերգներով հանդես է եկել աշխարհի ավելի քան 40 երկրներում՝ ելույթ ունենալով Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում, Սիդնեյի օպերային թատրոնում, Բրյուսելի Գեղարվեստի պալատում, Փարիզի «Գավո» համերգասրահում, Լայպցիգի «Գևանդհաուզում», Բուենոս Այրեսի «Թեատրո Կոլոնում», Տոկիոյի և Օսակայի հեղինակավոր բեմերում։

Նրա ստեղծագործական ուղին նշանավորվել է անվանի դիրիժորների և երաժիշտների հետ համագործակցությամբ։ Տարբեր տարիների նա հանդես է եկել Եվգենի Սվետլանովի, Վալերի Գերգիևի, Վասիլի Սինայսկու, Քրիստոֆեր Ուորեն-Գրինի, Էլիսո Վիրսալաձեի, Եվգենի Կիսինի, Վլադիմիր Սպիվակովի, Յուրի Բաշմետի և այլ ականավոր արվեստագետների հետ։

Նավասարդյանի երկացանկն առանձնանում է ընդգրկունությամբ և ժանրային բազմազանությամբ։ Այն ներառում է դաշնամուրի և նվագախմբի համար գրված ավելի քան 60 կոնցերտ, այդ թվում՝ Յոհան Սեբաստիան Բախի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի և Լյուդվիգ վան Բեթհովենի կոնցերտները, ինչպես նաև տարբեր դարաշրջանների կոմպոզիտորների ստեղծագործություններ և մենանվագային ծրագրեր։ Նրա կատարողական արվեստն առանձնանում է երաժշտական մտքի ինքնատիպ մեկնաբանությամբ, հնչերանգային նրբությամբ և խոր գեղարվեստական արտահայտչականությամբ։

1974 թվականից Սվետլանա Նավասարդյանը դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ իր գիտելիքներն ու մասնագիտական փորձը փոխանցելով երիտասարդ երաժիշտներին։ Նա համագործակցում է նաև արտասահմանյան հեղինակավոր երաժշտական հաստատությունների հետ, հրավիրյալ պրոֆեսորի կարգավիճակով հանդես է գալիս վարպետության դասերով և մասնակցում միջազգային երաժշտական մրցույթների ժյուրիների աշխատանքներին։

Սվետլանա Նավասարդյանն արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի (1977 թ.) և ժողովրդական արտիստի (1984 թ.) պատվավոր կոչումներին, 1988 թվականին՝ ՀԽՍՀ պետական մրցանակին։ Նրա արվեստը բարձր է գնահատվել նաև Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով․ 2003 թվականին արժանացել է «Մովսես Խորենացի» մեդալի, 2010 թվականին՝ «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանի, իսկ 2016 թվականին՝ «Պատվո շքանշանի»։ 2015 թվականին պարգևատրվել է նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանով։

Սվետլանա Նավասարդյանի անունը հայ դաշնամուրային կատարողական արվեստի նշանակալի ձեռքբերումների շարքում է։ Նրա բազմամյա ստեղծագործական գործունեությունը, միջազգային ճանաչումը և մանկավարժական նվիրումը շարունակաբար նպաստում են հայ երաժշտարվեստի հանրահռչակմանը՝ հաստատելով ազգային մշակույթի բարձր արժեքն ու համամարդկային հնչեղությունը։

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակութի և սպորտի նախարարությունը շնորհավորում է Սվետլանա Նավասարդյանին հոբելյանի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, անսպառ ոգեշնչում և ստեղծագործական հարատև բերկրանք:


Հետևեք
 մեզ՝ այստեղ

«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ BloombergՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանԵթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումըՆիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ ՂազինյանԼավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. ՂազինյանԷլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ ՂազինյանԱդրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանԻշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա ՍողոմոնյանՀԷՑ-ը գտնվում էր խայտառակ վատ վիճակում. Սամվել Կարապետյանն իշխանությունների խնդրանքով վերցրել է այն, դրանից հետո մեր հայրենակիցները ոչ մի դրամ չեն վճարել տոկոսի համար. ՂազինյանՏարիուկես է կառավարում են ՀԷՑ-ը, բա սակագինն ինչո՞ւ չի իջնում. Ղազինյան«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ ՂազինյանԺողովուրդը հոսանքի փողի մեջ տոկոսը չի վճարում, այս իշխանությունն այս պարագայում էլ է խաբում. ՂազինյանUcom-ի սպասարկման կենտրոնն Արտաշատում վերաբացվել է նոր հասցեումԱդրբեջանն անպայման ստորագրելու է խաղաղության պայմանագիրը․ սա հենց իրենց օրակարգն է. Էդմոն Մարուքյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսըԻշխանության առաջ քաշած բոլոր առաջարկները համընկնում են թուրք-ադրբեջանական օրակարգի հետ․ Արեգ Սավգուլյան«Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա»․ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է (Տեսանյութ)Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԻնքնիշխան պետությունը պետք է գնահատի իր կարողությունները, հասկանա աշխարհաքաղաքական իրողություններն ու սպառնալիքները․ Մհեր ԱվետիսյանԺողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻ՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան ԴումիկյանԱշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան«StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը