Հայերեն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ» «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ» Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ» Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ» Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ» Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ» Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ» Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ» Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ» «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններին 

«Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի պետական համալսարանի շուրջ նոր կրքեր են բորբոքվել։ Սեպտեմբերի 11-ին տեղի է ունենալու ԵՊՀ ռեկտորի ընտրությունը, դրա նախընթաց շրջանում բազմաթիվ խախտումներ են արձանագրել հասարակական գործիչները, նաև դասախոսները։ «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ, ԵՊՀ նախկին դասախոս Մենուա Սողոմոնյանը «Փաստի» հետ զրույցում ահազանգում է՝ ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում։ «Իսկ այդ ապօրինության գլխին կանգնած է Հոգաբարձուների խորհուրդը՝ Սուրեն Պապիկյանի ղեկավարությամբ։ Օգոստոսի 13-ին համալսարանի Հոգաբարձուների խորհուրդը հարցման կարգով նիստ է գումարել։ Դա նշանակում է, որ ոչ թե ինչ-որ մի սենյակում հավաքվել են, այլ որոշումներն ի սկզբանե պատրաստել են և ուղարկել Հոգաբարձուների խորհրդի անդամներին։ Նիստ են գումարել և մի շարք որոշումներ ընդունել։ Այդ թվում՝ որոշում են ընդունել հայտարարել համալսարանի ռեկտորի մրցութային ընտրություն։ Օգոստոսի 14-ին համալսարանի կայքէջում տեղադրվել է ռեկտորի մրցութային ընտրության մասին հայտարարություն։

Ինչո՞ւ եմ սա համարում ապօրինություն։ Ըստ համալսարանի կանոնադրության, ռեկտորը, որն ընտրովի պաշտոն է, ընտրվում է Հոգաբարձուների խորհրդի նիստում՝ փակ գաղտնի քվեարկությամբ, հինգ տարի ժամկետով։

Ընտրվելուց հետո նրա հետ կնքվում է աշխատանքային պայմանագիր հինգ տարի ժամկետով։ Գործող ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը 2021 թվականի դեկտեմբերի 17-ին է ընտրվել համալսարանի ռեկտոր, և նրա հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր հինգ տարի ժամկետով։ Նրա լիազորությունների ժամկետը լրանալու է 2026 թվականի դեկտեմբերի 17-ին, բայց նրա լիազորությունների ժամկետի ավարտից ավելի քան չորս ամիս առաջ տրվում է նոր մրցույթի հայտարարություն։ Սա գնահատում եմ որպես համալսարանի կանոնադրության խախտում, որովհետև եթե ռեկտորի ընտրության մրցույթի հայտարարություն են տալիս, նշանակում է՝ ռեկտորի թափուր պաշտոն է առաջանում։ Արդյոք լիազորությունների ժամկետի ավարտից չորս ամիս առաջ կարելի՞ է համարել, որ ռեկտորի պաշտոնը թափուր է։ Կարելի էր նույն հաջողությամբ մեկ կամ երկու տարի առաջ հայտարարել։ Այստեղ խելամտության ինչ-որ չափանիշ պետք է լինի։ Սովորաբար նման հայտարարություններն արվում են մեկ ամիս առաջ»,-ասում է Սողոմոնյանը։

Լավ, ո՞րն է այսպիսի խախտման պատճառը։ Մեր զրուցակցի կարծիքով, պատճառն այն է, որ Հովհաննես Հովհաննիսյանը լինի մրցակցությունից դուրս, այսինքն՝ փաստացի խախտվում է ընտրության մրցակցայնության սկզբունքը։ «Հայտարարությունը տրվում է օգոստոսի 14-ին, դա ակադեմիական համայնքի համար արձակուրդային շրջան է։ Ըստ հայտարարության՝ փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետ է դրվում օգոստոսի 31-ը։ Ակադեմիական կյանքն ակտիվանում է մոտավորապես օգոստոսի 23-ից, դասախոսների համար՝ ավելի շատ սեպտեմբերի 1-ից։ Մարդիկ, ովքեր կարող էին լինել պոտենցիալ հավակնորդներ այդ պաշտոնի համար, արձակուրդային բուն շրջանի մեջ են, և հանկարծ սեպտեմբերին անակնկալի են գալիս, որ հանգստի շրջանում ռեկտորի պաշտոնի մրցույթ է հայտարարվել։ Մանրամասնենք, թե ինչ պետք է անի պոտենցիալ հավակնորդը։ Պետք է կազմի հավակնորդի ծրագիր, որպեսզի մասնակցի մրցույթին։ 14 անուն փաստաթուղթ են պահանջում, որոնցից կարևորագույնն այս պարագայում համարում եմ հավակնորդի ծրագիրը, որը նա պետք է ներկայացնի Հոգաբարձուների խորհրդին։ Ըստ ֆորմալ ընթացակարգի, Հոգաբարձուների խորհուրդը պետք է ծանոթանա այդ ծրագրի հետ, ընտրության օրը ռեկտորի թեկնածուները ելույթներ ունենան, նրանց հարցեր տան և այլն։ Ցանկացած պոտենցիալ հավակնորդ, որը մտածում էր՝ առաջադրել իր թեկնածությունը ռեկտորի պաշտոնի համար, գիտեր, որ ԵՊՀ ռեկտորի ընտրությունը լինելու է դեկտեմբերին, քանի որ Հովհաննես Հովհաննիսյանն ընտրվել է 2021 թվականի դեկտեմբերին։ Մարդն ունենում է աշխատելու տևական ժամանակ՝ բոլոր փաստաթղթերը հավաքելու, ծրագիր կազմելու, որովհետև այն ստեղծագործական շարադրություն չէ, որ գրես, պետք է տվյալներ ուսումնասիրես և այլն։ Իսկ այս իրավիճակում Հովհաննես Հովհաննիսյանը ձեռք է բերում մրցակցային անհամաչափ ու անթույլատրելի առավելություն իր պոտենցիալ մյուս մրցակիցների նկատմամբ։ Պատահական չէ, որ փաստաթղթերի ընդունման ժամկետն ավարտվում է օգոստոսի 31-ին, և բացի Հովհաննես Հովհաննիսյանից, ոչ ոք չի դիմել մրցույթին մասնակցելու համար։ Սեպտեմբերի 2-ին համալսարանի կայքէջում դրվել է հայտարարություն, որից պարզ է դառնում, որ ռեկտորի միակ թեկնածուն Հովհաննես Հովհաննիսյանն է»,-նկատում է մեր զրուցակիցը։

Այս ամենն էլ բավարար չէ, պարզվում է, որ օգոստոսի 13-ի՝ հարցման կարգով նիստի ընթացքում ընդունվել է ռեկտորի ընտրության նոր ընթացակարգ։ «Գործողը ճանաչել են ուժը կորցրած, նոր ընթացակարգ են մշակել, ընդունել, բայց այն չեն հրապարակել։ Հավակնորդի համար կարևո՞ր է տեղյակ լինել այդ նոր ընթացակարգին։ Օրինակ՝ հասկանա, թե որքան է լինելու ելույթի տևողությունը, ինչպես է տեղի ունենալու ձայների հաշվարկը, բազմաթիվ հարցեր կան։ Ընթացակարգը չտեղադրելով՝ ինֆորմացիոն «բլոկադայի» են ենթարկում ցանկացած պոտենցիալ հավակնորդի և իրականացնում ռեկտորի ընտրություն»,-եզրափակում է Մենուա Սողոմոնյանը։

ԵՊՀ ռեկտորի ընտրության նոր և չհրապարակված ընթացակարգի, ռեկտորի՝ ժամանակից շուտ անցկացվելիք ընտրության և այլ հարցերի մասին պարզաբանում ստանալու համար դիմեցինք ԵՊՀ ռեկտորի մամուլի խոսնակ Քնար Միսակյանին։ Արձագանքեց՝ կճշտի, թե արդյոք համալսարանն ունի՞ դիրքորոշում այդ հարցերի վերաբերյալ, ու հավելեց՝ և՛ ունենալու, և՛ չունենալու դեպքում կապ կհաստատի մեզ հետ։ Մինչ աշխատանքային օրվա ավարտը նա մեզ հետ այդպես էլ կապ չհաստատեց, ինչպես նաև չպատասխանեց մեր հեռախոսազանգին, թեպետ մենք տեղեկացրել էինք, որ հրապարակում ենք պատրաստում, որը տպագրվելու է հաջորդ օրվա (այսօրվա) համարում։ Այդուամենայնիվ, մենք էլի պատրաստ ենք հրապարակել ԵՊՀ-ի տեսակետը այս հարցերի վերաբերյալ, եթե, իհարկե, կա տեսակետ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTՌուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանՆոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԻնչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել ՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Պայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԱթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր Լուրջ, խնդրահարույց գումարների վատնման դեպքեր են բացահայտվել. պատգամավորների բացահայտումը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ Ներկայիս իշխանությունը միայն ձևացնում է, թե մեր երկրում տիրում են ժողովրդավարական կարգեր. Աննա Կոստանյան Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր Կոռուպցիա՝ Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը լավացնելու փոխարեն. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ասուլիսը Ի՞նչը պետք է լինի թվային հեղափոխության չափանիշը Այն մասին, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները ստիպված լինելու ապահովել իրենց ընտանիքների անվտանգությունը Փաշինյանի իշխանության օրոք. Ավետիք ՉալաբյանԻնչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական առևտրով Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց» Պետք է ոտքի կանգնենք և թույլ չտանք բուհերի քանդումը. Ցոլակ ԱկոպյանՎարդան Ջհանյան․ Հայաստանի հանքարդյունաբերության նկատմամբ միջազգային հետաքրքրությունն աճում էԱյլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել Ինչպիսի՞ գիտություն է պետք պետությանը՝ ուժե՞ղ, թե՞ «հնազանդ». «Փաստ» Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ» «Մեզ ներքաշում ենք բազմաթիվ խնդիրների մեջ». «Փաստ» Երկու լարի վրա խաղալու անհնարինությունն ու քաղաքական դաշտի «արատավոր կծիկը». «Փաստ» Ինչի՞ մասին է խոսում սահմանային գոտում նկատվող ակտիվությունը. «Փաստ» Քննարկման առարկա է դարձել անվերապահ աջակցություն ցուցաբերելու մոտեցման նպատակահարմարությունը. «Փաստ» Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ. «Փաստ» Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ» Ձայների «փոշիացման» քաղաքական գինը. ինչպես արտախորհրդարանական ուժերն ապահովեցին իշխանության վերարտադրությունը և անցան հարմարավետ լռության. «Փաստ» Խաղաղություն՝ առանց զիջումների. ի՞նչ նոր ծրագիր է պատրաստում ընդդիմությունը. «Փաստ» Հոկտեմբերի 13/14-ին լույս չի լինելուԹոմաս Ադորյանը գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջԻսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին