Հայերեն
Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Մարտի 29-ի աստղագուշակ Արեգակի վրա հզոր բռնկման հետևանքով հազվագյուտ երևույթ է գրանցվել․ վերջին անգամ նման բան եղել է 1942-ին Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի ՀՀ կառավարության մարդասիրական օգնությունը հասել է Գազա (լուսանկարներ) Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Հրդեհ Խոտ գյուղում․ ի՞նչ է հայտնի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Ռուս ոստիկանը բռնաբարել է իր ընկերոջ վեցամյա տղային 

«Հայ ժողովուրդն ընտրեց դահիճին ու սեփական պետության ոչնչացման ուղին։ Աշխարհը չի խանգարում այս որոշմանը, որի արդյունքում Հայաստանի 3-րդ Հանրապետությունը դե ֆակտո դադարում է գոյություն ունենալ». Միքայել Մինասյան

Հասարակություն

Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«2018 թվականին ժողովուրդը հավատաց, թե Նիկոլը բարձրացրել է ինքնիշխանության դրոշը։

Ընդ որում, մեզ ներշնչել էին, որ ունենք ինքնիշխանության խնդիր։ Ու դրա վերադարձման ճանապարհին որպես աղոթք հնչում էին երկու կախարդական բառ՝ «դուխով» և «հպարտ»։ Ու բոլորին թվում էր՝ ահա եկավ վերջապես այն ժամը, երբ հայերը որոշեցին ու արեցին. փոխեցին իշխանությունը, բերեցին նրան, ով իրենցից էր, իրենց ծոցից, իրենց աչքի առաջ մեծացած, իրենց նմանությամբ, իրենց հայրն ու որդին, իրենց տերն ու ծառան։

Միայն 2.5 տարի անց բոլորը պիտի հասկանային. Նիկոլն ինքնիշխանության դրոշը չպարզեց, այլ 2.5 տարի երկիրը հետևողականորեն հանձնեց նախ՝ օտարերկրյա գործակալներին, իսկ վերջում՝ ուղիղ կառավարման։ 2.5 տարվա ընթացքում սորոսականները շատ արագ մտան կառավարման համակարգ, իրենց Նիկոլով վերցրին կենսագործունեության բոլոր բջիջները, կալանեցին առողջ միտքը, բոլորին դրեցին ցանցային փուչիկի մեջ, որտեղ կարևոր չէր կարծիքի բովանդակությունը, կարևոր էր դրա առատությունը։

Նրանք հետևողականորեն քանդեցին ամեն ինչ։ Ու քանի որ ունեին 30 տարվա մշակած պրոպագանդիստական համակարգեր, ապա կարող էին ցանկացած որոշում փաթեթավորել այնպես, որ որևէ դիմադրության չհանդիպեր։ Նրանք օրեցօր, ժամ առ ժամ ոչնչացնում էին Հայաստան պետության պաշտպանական բոլոր համակարգերը։

«Հեղափոխական» բառապաշարը և երևույթների ընկալումը շատ արագ պարտադրվեց ֆեյսբուհայությանը։ Ով չէր հայհոյում՝ դավաճան էր, ով կասկածում էր՝ նախկին, ով ընդդիմանում էր՝ հանցագործ։ Ցանցերից դուրս՝ իրական Հայաստանում, կոռուպցիայի անվան տակ սկսվեց կարող ուժերի իսկական տեռոր։ ԱԱԾ-ն, ՀՔԾ-ն, ոստիկանությունը որևէ սահմանափակում չունեին։ Որևէ կարմիր գիծ չկար։

Պետությունն անցել էր գործակալների ուղիղ կառավարման ներքո, որտեղ խեղկատակ վիժվածքը կարող էր արդարացնել ամեն ինչ, կարող էր ուղիղ նայել մարդկանց աչքերին ու ստել։ Նրան ամեն ինչ ներվում էր։ Նա կարող էր ինքն իրեն հերքել ու չամաչել։ Ու ամեն ինչ աշխատեց։ Նիկոլը վերացնում էր խանգարողներին, իսկ ֆեյսբուհայությունը կործանում էր պետությունը։ Որովհետև բոլորին ներշնչել էին՝ ժողովուրդն ավելի կարևոր էր, քան պետությունը։

2.5 տարի անց, երբ գործն արված է, արդյունքում չունենք ո՛չ ժողովուրդ, ո՛չ պետություն։ Իսկ ինքնիշխանությունը ուղղակի վերացրեց։

Այդ ընթացքում մեր դաշնակիցը բնականորեն արձագանքեց տեղ ունեցածին։ Քանի որ շատ լավ հասկանում էր, որ իրական նպատակն իր անվտագությունն է, արեց մեր պետության անտերությունից ու կառավարիչների անողնաշարությունից բխող շատ տրամաբանական քայլ. որդեգրեց նրան, ում որդեգրել էր ժողովուրդը։ Արդյունքում և՛ Արևմուտքը, և՛ Արևելքը հարգեցին ժողովրդավարության բարձր չափանիշներն ու ձեռքբերումները և չգնացին հայ ժողովրդի կամքին հակառակ (և շարունակում են հարգել առ այսօր, յուրաքանչյուրը՝ ըստ իր շահի)։

Հայ ժողովուրդն ընտրեց դահիճին ու սեփական պետության ոչնչացման ուղին։ Աշխարհը չի խանգարում այս որոշմանը, որի արդյունքում Հայաստանի 3-րդ Հանրապետությունը դե ֆակտո դադարում է գոյություն ունենալ։
Այսօր Հայաստանը, միջազգային իրավունքի սուբյեկտից վերածվել է օբյեկտի։ Այսօր առանց մեր մասնակցության որոշվում է Հայաստանի, կրկնում եմ՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Առանց Հայաստանի մասնակցության որոշվում է գերեվարված քաղաքացիների ճակատագիրը։ Առանց Հայաստանի մասնակցության որոշվում է երկրի լինել-չլինելը։ Եթե լինելը, ապա՝ ինչպիսին։

Սա էինք ուզո՞ւմ։ Սա էլ ստացանք։ Ու բոլորը հարգում են մեր ընտրությունը։ Բոլորը քաղաքավարի չեն խանգարում մեր «ինքնասպանությանը»։ Բոլորը հարգում են հայ ժողովրդի կամարտահայտությունը։

Այսքանը։ Իսկ եթե «դուխով հպարտներից» որևէ մեկը համարձակվի կրկին ծպտուն հանել ինքնիշխանության մասին, ցուցադրեք նրան ցանկացած լուսանկար այսօրվա Արցախից։ Այնտեղ կա երեք երկրի դրոշ, որոնցից ոչ մեկը հայկական չէ։ Այնտեղ կա երեք երկրի բանակ՝ ռուսական, թուրքական, և ադրբեջանական։ Այս փաստը շատերը չեն ցանկանում նկատել։ Իսկ ինքնիշխանության մասին ավանդաբար բղավողները նախընտրում են լռել։

Ուղիղ 100 տարի առաջ այս օրը հայ ժողովրդին «պարտադրվեց» խորհրդայնացումը։ Դրա պատճառով փրկվեցինք։ Իսկ այսօր՝ 100 տարի անց, անցյալի դասերը հաշվի առնելով, բոլորը «հարգում են» ինքնիշխանության վերաբերյալ հայ ժողովրդի յուրօրինակ ընկալումը՝ թողնելով ժողովրդին դեմ առ դեմ իր ինքնաոչնչացնող ընտրության հետ։

Հ.Գ. Նկարում էտրուսկյան դամբարանից որմնանկար է։ Այդպես էլ կոչվում է «Մտրակման որմնանկար»։ Մինչև հիմա գիտնականները փորձում են հասկանալ՝ սա սիրո թե պատժի տեսարան է»:

 

Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Երևանի, Արարատի ու Կոտայքի մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՄարտի 29-ի աստղագուշակԱլիևը կարող է հանգիստ լինել՝ Նիկոլը թույլ չի տա, որպեսզի Արցախի վտարանդի կառավարություն լինի«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Արեգակի վրա հզոր բռնկման հետևանքով հազվագյուտ երևույթ է գրանցվել․ վերջին անգամ նման բան եղել է 1942-ինՂրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի ՀՀ կառավարության մարդասիրական օգնությունը հասել է Գազա (լուսանկարներ) Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Հրդեհ Խոտ գյուղում․ ի՞նչ է հայտնի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Ռուս ոստիկանը բռնաբարել է իր ընկերոջ վեցամյա տղայինԳործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել Հնագետները Նախիջևանում հայտնաբերել են 4,000 տարի առաջ ապրած «ամազոնուհիների» մնացորդներ Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հրազդանում տղամարդիկ հավաքվել են ընթրել, օղի խմել․ հավաքույթն ավարտվել է սպանությամբ Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՀայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի՝ հայ ժողովրդի շահերին հակասող վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Սիրում եմ քեզ, իմ Շեյխ. Անի Երանյանի բացառիկ հրապարակումըԳագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել «Երբ սկսվեց 44֊օրյա պատերազմը` դիմեցի գործող վարչապետին, որպեսզի վերադառնամ և մեկնեմ Արցախ». Միհրան Պողոսյանը` ՀՀ֊ից հեռանալու պատճառների մասին. Pressmedia.am Ռուսաստանը չի պատրաստվում կռվել ՆԱՏՕ-ի հետ, սա ուղղակի անհեթեթություն է. Պուտին 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին Արցախցիները կարող են դիմել թոշակ ու նպաստ ստանալու համար Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Մեծ Պահք. Ավագ հինգշաբթիԽոշոր հրդեհ՝ ԱՄՆ բենզալցակայաններից մեկում․ փակել են մի քանի փողոցԳազայում սով է սպասվում. ԱՀԿ տնօրեն «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան